Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը

Լուրեր

09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ ուսանողներ, այսօր աշխարհը նշում է Ուսանողների միջազգային օրը, որի հիմքում պայքարի, իրավունքների հավասարության, համերաշխության և խաղաղ համակեցության գաղափարներն են։ Ուսանողությունը պատմականորեն հանդես է եկել իբրև հանրային փոփոխությունների, հանրային առաջընթացի ջատագով ու նախաձեռնող։

Ակադեմիական միջավայրում է, որ խմորվում են ամենանորարար և առաջադեմ գաղափարները, ձևավորվում են սեփական պետության իրավատեր քաղաքացիները, որոնք էլ հանրային զարգացման հիմք են դնում։ Եվ պետության համար առաջնային է՝ ստեղծել պատշաճ պայմաններ պատասխանատու, իրավատեր, օրինապահ քաղաքացու կայացման նպատակով։

Այսօր Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելուն, հետազոտական ենթակառուցվածքների հասանելիությանը, կրթական ծրագրերի բովանդակության բարելավմանը, որակի չափանիշների բարձրացմանը, ինչպես նաև ուսանողի սոցիալական, մշակութային, մարզական և ժամանցային միջավայրի ստեղծմանը։

Ոլորտում նախանշվող օրենսդրական բարեփոխումներով, այդ թվում՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծով, առանձնահատուկ շեշտադրվում է ուսանողական ինքնավարության, ուսանողական ինքնակառավարման մարմինների զարգացման, ուսանողների իրավունքների և պարտականությունների սահմանման առաջնահերթությունը՝ կարևորելով ուսանողների՝ որպես բարձրագույն կրթության ոլորտում ներգրավված դերակատարների ակադեմիական ազատությունների և ինքնավարության ապահովումը։

Կառավարության առաջնահերթություններից են նաև լավագույն կրթական փորձառության, հետազոտական և փորձարարական առավել մրցունակ պայմանների երաշխավորումը, աշխատաշուկայում ինքնադրսևորվելու, ստացած գիտելիքն ու հմտությունները լավագույնս իրացնելու հնարավորությունների ստեղծումը։

Օրենքը նախատեսում է ուսանողների աջակցության նոր հնարավորություններ և մոտեցումներ՝ ամրապնդելով պետության քաղաքականությունը, որ ոչ մի լավ սովորող ուսանող պետք է դուրս չմնա համակարգից սոցիալական և ֆինանսական խնդիրների պատճառով, և բարձրագույն կրթության հասանելիությունը պետք է ընդլայնվի բոլոր սոցիալական խմբերի համար՝ որպես սեփական բարեկեցության ապահովման և հետագա արժանապատիվ աշխատանքի կարևորագույն գործոն։

Մենք առանձնակի կարևորում ենք նաև հետազոտական աշխատանքներում երիտասարդների ներգրավման մեխանիզմների ներդրումը և սերնդափոխության արդյունավետ գործիքակազմի կիրառումը։

Բարեփոխումների համատեքստում չեմ կարող չանդրադառնալ «Ակադեմիական քաղաք» ծրագրին, որը թվարկյալ բոլոր նպատակների հանգուցակետն է։ Այսօր մեր ջանքերն ուղղել ենք մի ծավալուն նախագծի, որն ապահովելու է մեր ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, հետազոտողների ու գիտական միջավայրի ներկայացուցիչների համար առավելագույն պայմաններ՝ լավագույնս դրսևորելու սեփական ներուժն ու դա ծառայեցնելու Հայաստանի Հանրապետության անխափան զարգացմանը։

Սիրելի՛ ուսանողներ, ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը։ Եղեք պահանջատեր կրթության որակի նկատմամբ, մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը։ Ժամանակն է այսօր մեր ամենաթանկ ռեսուրսներից մեկը, որը պետք է ճիշտ գործածել։

Եղեք հարցասեր, ունեցեք կասկածներ, մի՛ վախեցեք ձեր մտահոգությունները բարձրաձայնելուց․ գուցե դրանք շատ կարևոր խնդիրների լուծման ճանապարհ են հարթում։

Մաղթում եմ ձեզ միշտ փնտրելու հետևողականություն, մասնագիտական առաջընթաց ունենալու և ձեր ոլորտում կայանալու կամք»,- ասված է ուղերձում։