Աբխազիայում բանակցություններ են սկսվել իշխանությունների և ընդդիմության միջև

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև բանակցություններ են սկսվել կառավարական շենքերի համալիրի գրավումից հետո։ Հանրապետության ինքնիշխանության պաշտպանության կոմիտեի նախագահ Լևան Միկաան ասել է, որ ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են երկրի նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը, գրում է Կոմերսանտը։

Աբխազական ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան հայտնել է, որ պատգամավորների և ընդդիմադիրների խումբ է ուղարկվել երկրի գործող նախագահի մոտ՝ հրաժարականի և արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պահանջով։ Նա «Ինտերֆաքս»-ին ասել է, որ պետք է հրաժարական տան նաև փոխնախագահն ու վարչապետը։

Այժմ բողոքի ցույցի մասնակիցները վերահսկում են Սուխումի կառավարական շենքերի ամբողջ համալիրը։ Դրանից հետո իրավապահները, ովքեր պատասխանատու էին շենքում կարգուկանոնի պահպանման համար, սկսել են լքել շենքերը։ Պաշտոնյաներին նախապես տարհանել են։

Հիշեցնենք, որ բողոքի պատճառ է դարձել Ռուսաստանի հետ համաձայնագրի վավերացումը, որը թույլ է տալիս ռուսական ընկերություններին ներդրումային ծրագրեր իրականացնել Աբխազիայում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի