Նավթի մեջ թաթախված Ադրբեջանը չի կարող խոսել էկոլոգիայից. Մարգարիտա Քարամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր
15.11.2024 | 17:36Բաքվում COP29-ի անցկացումը համաշխարհային քաղաքականության տապալումն է․ այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանը։
Նրա խոսքով՝ ցեղասպանություն իրականացրած և 150 հազար արցախցիների էթնիկ զտման ենթարկած երկիրը չի կարող լինել քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ։ Նա նաև նշեց, որ այն հանցագործությունները, որոնք իրականացրվել են Արցախի Հադրութ քաղաքում, որտեղից ինքն է տեղահանվել, չեն տեղավորվում քաղաքակրթության չափանիշների մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։