ՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետում ՊԵԿ-ը բացահայտել է թանկարժեք մետաղյա զարդերի անօրինական ներմուծման 2 դեպք։

Այսպես, Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Հ.-ի վարած մարդատար ավտոմեքենայի նկատմամբ իրականացվող հսկողության ժամանակ, վերջինս մաքսային ծառայողներին հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ չունի, սակայն մաքսային մարմնի ռիսկերի կառավարման ավտոմատ համակարգի ցուցումների համաձայն, մաքսային զննում իրականացնելու նպատակով՝ ավտոմեքենան ուղղորդվել է խորը զննման անգար, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցի ետնամասի նստատեղի վրա դրված բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 2 պոլիէթիլենային թափանցիկ փաթեթ, որոնցում առկա են եղել ոսկյա զարդեր։ Այնուհետև իրականացված անձի մաքսային զննման ընթացքում էլ քաղաքացու վերարկուի ծոցագրպաններից հայտնաբերվել է 4 պոլիեթիլենային թափանցիկ փաթեթ, որոնցում ևս առկա են եղել ոսկյա զարդեր։ Զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 16 գրամ։

Մեկ այլ դեպքով էլ «Բագրատաշեն» մաքսային անցման կետ ժամանած քաղաքացին մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք իր մոտ ունի հայտարարագրման ենթակա ապրանք, բացասական պատասխան է տվել, սակայն մաքսային զննման արդյունքում քաղաքացու պայուսակի միջից հայտնաբերվել են շուրջ 1,5 կգ արծաթյա զարդեր։

Վերոնշյալ փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով, իսկ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող ապրանքները վերցվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։