Քննարկվել են անօրինական միգրացիայի կանխարգելմանն ուղղված հարցեր

Լուրեր

19.12.2025 | 15:02
Մեկնարկել է Աղազարյանի գործով դատավարությունը
19.12.2025 | 14:55
Ուկրաինան և Ռուսաստանը զոհերի մարմինների նոր փոխանակում են իրականացրել
19.12.2025 | 14:52
7,5 միլիոն դրամ եմ կորցրել, քննչականում ասացին` գլուխդ ո՞ւր էր այդ ժամանակ. տուժած. Տեսանյութ
19.12.2025 | 14:45
ՄԱԿ-ի հետ համագործակցության զարգացման փաստաթուղթ է ստորագրվել
19.12.2025 | 14:36
19 մլն դրամ կորցրի Գազպրոմի անունից խաղարկության, 17 հզր դոլար էլ`«Deliver» կազմակերպությունից. տուժած. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 14:32
Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած
19.12.2025 | 14:28
Ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյան ԵՄ-ից շուրջ 972 միլիոն դրամ է հափշտակել
19.12.2025 | 14:19
Ամբողջ ընտանիքով «HelloBit»-ից ենք տուժել. քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 14:11
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության խորացման հնարավորությունները
19.12.2025 | 14:02
40-ամյա Ռոնալդուի տրանսֆերային արժեքը չի փոխվել
19.12.2025 | 13:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Օրյոլի ջերմաէլեկտրակայանն ու «Տոլյատիազոտ» գործարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 13:43
Անժամկետ նստացույց են սկսում ֆինանսական զեղծարարություններից տուժածները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 13:37
22 վագոն ադրբեջանական ծագման բենզինը Հայաստան-Վրաստան սահմանն է հատում. Գևորգ Պապոյան
19.12.2025 | 13:30
Փաշինյանը չհերքեց Շիրակի մարզպետի ազատման մասին տեղեկությունը․ Դավիթ Առուշանյանն այս պահին աշխատավայրում է
19.12.2025 | 13:25
Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
Բոլորը

Հունգարիա կատարած այցի շրջանակում Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Միխայիլ Շպինդելեգերին։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

«Կարևորն է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հարցում»,- ասել է նախարար Ղազարյանը՝  ներկայացնելով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները, կարևորել այդ գործընթացում միջազգային գործընկերների, մասնավորապես, Եվրոպական Միության դերը։

ՆԳՆ-ի հաղորդամամբ՝ նախարարը կարևոր ձեռքբերում է համարել ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիոն քաղաքականության իրականացման, մասնավորապես, միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման և այլ հարցեր։ Վահե Ղազարյանը Միխայիլ Շպինդելեգերին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ապաստան հայցողների համար նոր կենտրոնի բացման արարողությանը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը։