Թրամփը Ռոբերտ Քենեդի կրտսերին առաջադրել է առողջապահության նախարարի պաշտոնում

Լուրեր

23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
23.06.2026 | 14:15
ՄԻՊ-ը դատապարտել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը
23.06.2026 | 14:13
Քանի Կիևյան կամուրջը փակ է, կանգառասրահ տեղադրեք այդ փողոցում. Կուբատյանը` Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:07
Թուրքմենստանի նախագահն Ալիևի հետ Արցախում է․ նրանք այցելել են Շուշի
23.06.2026 | 14:03
Շիշը շպրտել եմ հանդարտեցնելու համար, սեղանին է դիպել. Միքայել Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:00
Կիևյան կամրջի վրա կիրակի չեն աշխատել, պիտի 24/7 լինի. ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռոբերտ Քենեդի կրտսերի թեկնածությունն Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում առաջադրելու մասին, գրում է Current time-ը։

«Բոլոր ամերիկացիների անվտանգությունն ու առողջությունը ցանկացած վարչակազմի ամենաբարձր առաջնահերթությունն է, և Առողջապահության ու մարդկային ծառայությունների վարչությունը հսկայական դեր կխաղա՝ մարդկանց պաշտպանելու վնասակար քիմիական նյութերից, աղտոտող նյութերից, թունաքիմիկատներից, դեղագործական միջոցներից և սննդային հավելումներից, որոնք ստեղծել են մեր երկրում առողջության լուրջ ճգնաժամ»,- գրել է Դոնալդ Թրամփը իր Truth Social հարթակում։

Քենեդին սենատոր Ռոբերտ Քենեդիի որդին է և 60 տարի առաջ սպանված ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու եղբորորդին։ Նա 2024 թվականի նախագահական մրցապայքարին մասնակցում էր որպես անկախ թեկնածու, սակայն օգոստոսին դուրս մնաց ընտրապայքարից և հայտարարեց Թրամփին պաշտպանելու մասին: Քենեդի կրտսերը քննադատության է ենթարկվել իր հակապատվաստանյութային դիրքորոշման համար և մեղադրվել COVID-19-ի ժամանակ պատվաստանյութերի անվտանգության և արդյունավետության մասին դավադրության տեսություններ տարածելու մեջ:

Հավելենք, որ դեռևս նախագահի անկախ թեկնածու լինելու ընթացքում քարոզարշավի ժամանակ նա հայտարարել էր, որ իր վարչակազմը կաջակցի Հայաստանին և Արցախին։

2023 թվականի դեկտեմբերին X-ի միկրոբլոգում հրապարակված տեսաուղերձում Քենեդին հայտարարել էր, որ ևս «մեկ պատերազմ կանխելու և ազատության ու ժողովրդավարության սկզբունքները պաշտպանելու համար ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի տարածաշրջանային աջակցությունը հայերի ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունքին և պաշտպանի արցախահայության անվտանգ վերադարձը իրենց պատմական հայրենիք»։ Նա նշել էր, որ Ադրբեջանը հարձակման է անցել և տեղահանել ամբողջ 120 հազար հայ բնակչությանը։

Այս տարի ապրիլին էլ նա սոցցանցում գրառմամբ հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և հայտարարել, որ «պետք է գործել հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար՝ կոչ անելով ազատ արձակել պատանդներին և կիրառել պատժամիջոցներ՝ մինչև բնիկ հայերի Արցախ վերադարձի ապահով ու կենսունակ ճանապարհին հասնելը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր 2017 թվականին Արցախ այցելած Թուլսի Գաբարդին ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում նշանակելու մասին։

Էմմա Չոբանյան