Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) հետ է կանչել «ազդեցության գործակալների» կամ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը, որն ուղղված է «լրտեսական գործունեության դեմ» ջանքերն ուժեղացնելուն, գրում է Duvar-ը։

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) փոխնախագահ Մուրադ Էմիրը հայտնել է այդ մասին՝ նշելով, որ դա «շաբաթների ընթացքում ժողովրդի հսկայական աջակցությամբ հանրությանն իրազեկելու ջանքերի, ինչպես նաև խորհրդարանում աշխատանքի և քննադատության արդյունքում է եղել»։

«Մենք ստացանք ընդդիմության միասնական լինելու և սոցիալական ընդդիմության բուռն արձագանքի արդյունքը։ Օրինագծի մեջ ոչ մի ռացիոնալ բան չկար, և կառավարությունը հետ է կանգնել սխալից»,- իր հերթին ասել է քրդամետ Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն (DEM) կուսակցության խմբի փոխնախագահ Սեզայ Թեմելլին:

Ըստ տեղեկությունների՝ ԱԶԿ-ի ներկայացուցիչներն ասել են, որ վերամշակելու են օրինագիծը և այն կրկին կներկայացնեն խորհրդարանի քննարկմանը:

Քննադատությունների պատճառով կառավարությունը նախագիծը հետ էր կանչել 2023 թվականին։ Օրինագծով կառավարությունը նպատակ ունի նոր հանցագործություն սահմանել Թուրքիայի Քրեական օրենսգրքում՝ ուժեղացնելու ջանքերը «լրտեսական գործունեության» դեմ։

Օրինագծի համաձայն՝ «Օտարերկրյա պետության կամ կազմակերպության ռազմավարական շահերին կամ ցուցումներից ելնելով պետության անվտանգությանը կամ նրա ներքին կամ արտաքին քաղաքական շահերին ուղղված հանցագործություններ կատարողները կպատժվեն ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»։

Քննադատները հայտարարում են, որ օրինագիծը սպառնում է «լրագրողական անկախությանն ու խոսքի ազատությանը», ինչպես դա արեց կառավարությունը տխրահռչակ «ապատեղեկատվության մասին» օրենքով:

Ավելի վաղ CHP-ի առաջնորդ Օզգյուր Օզելը քննադատել էր նախագիծը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նույնպես նման օրենքներ է ներկայացրել՝ ուղղված ընդդիմության դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի