Ստեփանակերտում մահացած հայուհու մարմինը 25 օր է՝ շարունակում է մնալ այնտեղ

Լուրեր

05.08.2026 | 11:30
Ավարտվել է բուհական ընդունելությունը․ հայտնի է առաջին կուրսեցիների թիվը
05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Բոլորը

Էթնիկ զտման ենթարկված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հոկտեմբերի 20-ին մահացած 70-ամյա Վերա Աղասյանի մարմինը 25 օր է՝ շարունակում է մնալ այնտեղ։ ԿԽՄԿ-ի ադրբեջանական գրասենյակի հասարակայնության հետ կապերի ղեկավար Իլահա Հուսեյնովան Թուրան գործակալությանն ասել է, որ կազմակերպությունը կապի մեջ է համապատասխան կողմերի հետ, ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ արտերկրում՝ խնդիրը լուծելու համար։

«Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասել է նա։

Նշենք, որ Վերա Աղասյանի մահվան մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին հոկտեմբերի 23-ին։ Դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն՝ կինը մահացել է թոքային զարկերակի թրոմբոզի պատճառով, սուր թոքային անբավարարությունից։ Հաղորդվում էր նաև, թե երկրի առողջապահության նախարարության մասնագետների կողմից կինը, իբր, նախկինում բուժզննում է անցել։

Լրատվամիջոցներում նրա մահից հետո տեղեկություններ էին տարածվել, որ Երևանում բնակվող Աղասյանի դուստրը կապ է հաստատել ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ՝ խնդրելով մոր մարմինը հուղարկավորելու համար տեղափոխել Հայաստան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի