ՀՀ-ն, Ղազախստանը և Ղրղզստանը ԵՄ-ից ներմուծումն ավելացրել են դեպի ՌԴ արտահանման աճի չափով

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) Ռուսաստանի գործընկերները՝ Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը, մեկուկես տարվա ընթացքում 5,8 մլրդ դոլարով ավելացրել են ներմուծումը ԵՄ-ից, միևնույն ժամանակ, արտահանումը ԵՏՄ երկրներից Ռուսաստան աճել է 6,3 մլրդ դոլարով, հաշվարկել է The Moscow Times-ը՝ վերլուծելով վիճակագրական գործակալությունների տվյալները:

2021 թվականին ԵՏՄ երկրների ներմուծումը ԵՄ-ից կազմել է շուրջ 7,1 մլրդ դոլար, 2023 թվականին այդ ցուցանիշն աճել է 45%-ով՝ հասնելով 13 մլրդ դոլարի։ Ընդ որում, 2021 թվականին ԵՏՄ երկրների (բացառությամբ՝ պատժամիջոցների տակ գտնվող Բելառուսին) արտահանումը կազմել է շուրջ 8,2 մլրդ դոլար, իսկ 2023թ․ այն աճել է 43%-ով՝ կազմելով շուրջ 14,5 միլիարդ դոլար։

Տոկոսային արտահայտությամբ ամենաշատն աճել է ԵՄ երկրներից Հայաստան ներմուծումը (49%)։ 2021 թվականին ներմուծվել է շուրջ 931 մլն դոլարի ապրանք, 2023 թվականին՝ 1,8 մլրդ դոլարի։

Ղազախստան եվրոպական ներմուծումը մինչ ուկրաինական պատերազմը հասել է 5,9 միլիարդ դոլարի, անցյալ տարի այդ ցուցանիշն աճել է 42,2 տոկոսով՝ կազմելով մոտ 10,3 միլիարդ դոլար, 2021 թվականին Ղրղզստանի ներմուծումը կազմել է ընդամենը 295 միլիոն դոլար, մինչդեռ 2023-ին աճել է 70 տոկոսով՝ կազմելով շուրջ 964 մլն դոլար։

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2021 թվականին կազմել է մոտ 840 մլն, իսկ 2023 թվականին աճել է 76%-ով՝ հասնելով 3,5 մլրդ դոլարի։ 2021 թվականին Ղազախստանից մատակարարումները Ռուսաստան հասել են 7 մլրդ դոլարի, իսկ 2023-ին աճել են 31,2%-ով՝ հասնելով մինչև 10,2 մլրդ դոլար։ Ռուսաստան Ղրղզստանի արտահանումը 2021 թվականին կազմել է շուրջ 393 միլիոն դոլար, իսկ 2023 թվականին աճել է 52 տոկոսով՝ կազմելով մոտ 823 միլիոն դոլար։

Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵՄ-ի հետ 2023 թվականի վերջին կազմել է 44,5 միլիարդ դոլար, ինչը 28,7 տոկոսով ավելի է, քան 2021-ի նախապատերազմյան ցուցանիշը։

2024 թվականի հունվար-օգոստոս ամիսների տվյալները հրապարակվել են միայն Ղազախստանի և Ղրղզստանի կողմից։ Այս ընթացքում ԵՄ-ի հետ նրանց ապրանքաշրջանառությունը կազմել է գրեթե 33 միլիարդ դոլար։ Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ 2021 թվականին կազմել է 23 միլիարդ դոլար, իսկ 2023-ին աճել է 37,7 տոկոսով՝ հասնելով 38 միլիարդ դոլարի։ Այս մասին են վկայում վիճակագրական գերատեսչությունների տվյալները։

ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը տոկոսային արտահայտությամբ ամենաշատն աճել է Ղրղզստանում՝ 64,4%-ով։ Երկրորդ տեղում Հայաստանն է՝ 40,2 տոկոս աճով, երրորդում՝ Ղազախստանը՝ 27,2 տոկոսով ավելի ապրանքաշրջանառությամբ։ Բացարձակ թվերով Ղազախստանը դարձել է ԵՄ-ի հետ առևտրաշրջանառության առաջատարը. 2023 թվականի վերջին նրա ապրանքաշրջանառությունը կազմել է 41,3 միլիարդ դոլար, այսինքն՝ պատժամիջոցների տակ չհայտնված ԵՏՄ անդամ երկրների հետ ԵՄ ապրանքաշրջանառության 92,8%-ը։

«Ղազախստանը լոգիստիկ առումով ամենահարմարն է. այն ավելի մոտ է Եվրոպային և երկար սահման ունի Ռուսաստանի հետ։ Հայաստանը Վրաստանով և Ադրբեջանով ապրանքների տեղափոխման հետ կապված դժվարություններ ունի, իսկ Ղրղզստանն աշխարհագրորեն հեռու է, ինչը նշանակում է, որ ծախսերն ավելի բարձր են։ Ղազախստանն ԱՊՀ բոլոր երկրների թվում լավագույն տարբերակն է զուգահեռ ներմուծում կազմակերպելու համար»,- պարզաբանել է ձեռնարկատեր, լոգիստիկ ընկերության սեփականատեր Նիկիտա Կռիլովը։

Մինչ պատերազմը ԵՄ երկրներից Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերներն էին Գերմանիան (56,9 միլիարդ), Նիդերլանդները (46,4 միլիարդ) և Իտալիան (31,3 միլիարդ): Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ավելացնում են ապրանքաշրջանառությունն այս նույն երկրների հետ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի