Իրանցի փորձագետները բարձր են գնահատել ԶՊՄԿ-ի տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ հերքելով ադրբեջանական կեղծ թեզերը

Լուրեր

21.11.2024 | 18:44
Սամվել Գրիգորյանը ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ
21.11.2024 | 18:34
Այս պահին ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ի թիմային աղյուսակում ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը
21.11.2024 | 18:32
Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժությունների ինտնեսիվության բարձրացման հարցը
21.11.2024 | 18:21
Հայտնաբերվել են առանց ակցիզավորման մեծաքանակ ալկոհոլային խմիչքներ
21.11.2024 | 18:18
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
21.11.2024 | 18:10
Ֆիդանը Հայաստանին ու Ադրեջանին կոչ է արել «բաց չթողել խաղաղության այս պատմական հնարավորությունը»
21.11.2024 | 18:00
Զախարովան «վերևներից» զանգ է ստացել, ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել․ ԼՈՒՐԵՐ
21.11.2024 | 17:55
ԱՄՆ Պետդեպը հայտարարում է, որ շարունակում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ քաղբանտարկյալների ազատ արձակման համար
21.11.2024 | 17:50
Աննա Վարդապետյանը արծաթյա ժամացույց է նվիրել Սասուն Խաչատրյանին․ ինչ նվերներ են ստացել պաշտոնյաները հոկտեմբերին
21.11.2024 | 17:44
Տիգրան Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ
21.11.2024 | 17:41
Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը
21.11.2024 | 17:30
Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին ու Իսրայելի նախկին պաշտպանության նախարարին կալանավորելու օրդեր է տվել
21.11.2024 | 17:22
Քննարկվել են հայոց լեզվի զարգացման միտումները և դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում
21.11.2024 | 17:10
Վրաստանի նոր գումարման խորհրդարանը աշխատանքը կսկսի՝ չնայած Զուրաբիշվիլիի կողմից ՍԴ ներկայացված հայցին․ Պապուաշվիլի
21.11.2024 | 17:00
Մոսկվայի քաղաքապետարանն՝ ընդդեմ Լևոն Քոչարյանի․ Արբիտրաժային դատարանը սնանկության գործ է քննում
Բոլորը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելած իրանցի փորձագետները բարձր են գնահատում հանքավայրում առկա տեխնիկական ու անվտանգային չափանիշները՝ դրանք գնահատելով միջազգային ստանդարտներին համապատասխան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ալի Բեման Էղբալիզարչը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կեղծ թեզերին, թե իբր ԶՄՊԿ-ն չի հետևում բնապահպանական նորմերին՝ ընդհուպ աղտոտելով Արաքս գետը, նշեց, որ այն, ինչ իրենք տեսել են կոմբինատի տարածքում կատարած շրջայցի ընթացքում, ցույց է տալիս, որ որևէ լուրջ խնդիր չկա։

«Այն, ինչ այստեղ մեզ ներկայացվեց, ցույց է տալիս, որ նրանք պահպանում են միջազգային բոլոր ստանդարտներն ու նորմերը։ Կարծում եմ, որ որևէ լուրջ խնդիր չկա»,-նշեց նա։

Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանն էլ ընդգծեց, որ մինչև այցելությունն արդեն լսել էին, որ հանքավայրում բնապահպանական բոլոր նորմերը պահպանվում են, իսկ այցը հաստատեց դրա իսկությունը։

«Բնականաբար, երբ անձամբ այցելում և տեղում տեսնում ենք, թե ինչպես է արդյունահանումից հետո հանքաքարը տեղափոխվում  գործարանային հատված, հասկանում ենք, որ շատ բարձր նորմերով ու ստանդարտներով է աշխատում կոմբինատը։ Բնականաբար, ապահովության բոլոր միջոցները ևս կիրառված են այստեղ։ Ադրբեջանն, իմ կարծիքով, այդպես է ասում, որովհետև օգտվում է Ողջի գետի ջրից՝ Ֆիզուլիի բնակիչներին ջուր մատակարարելու համար։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են իրենք հենց այդ ջուրն օգտագործում։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ այստեղ արդյունահանվող մոլիբդենն աղտոտում է այդ ջուրը, ապա, կարծում եմ, նման հարցերի համար կարելի է լուծում գտնել։ Օրինակ՝ Հայաստանն ու Իրանն իրենց որոշ հանքերի հարցով նմանատիպ խնդիրներ ունենում են և երկխոսության են նստում, այդ հարցերը  քննարկում և ինչ-որ լուծում գտնում»,-ասաց միջազգայնագետը։

Նրա համոզմամբ՝ եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է լուծում գտնել այդ հարցին, ապա Իրանի օրինակով կարող էր երկխոսության նստել Հայաստանի հետ և առանց խնդիրն ուռճացնելու լուծում գտնել։

«Սակայն, առհասարակ, Ադրբեջանը, կարծես, ուրիշ նպատակներ է հետապնդում։ Պետք է Ադրբեջանին զգուշացնել, որ շատ բան է փոխվել, և որ ինքը շատ սխալներ է թույլ տալիս, օրինակ՝ այնպիսի սխալ, ինչպիսին Կապանի օդանավակայանի վրա կրակելն էր, որը միջազգային իրավունքներին չի համապատասխանում»,-ընդհանրացրեց Մովահեդիանը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը հավաստիացրեց, որ կոմբինատն աշխատում է բնապահպանական բոլոր նորմերի պահպանմամբ։

«Ներդրումներ են արվում բոլոր ուղղություններով․ փոշու կառավարման ծրագրով ներդրումներ են արվել և նոր սարքավորումներ ձեռք բերվել, որը շարունակվելու է նաև հաջորդ տարի։ Էկոլոգիական խնդիրն, ինչպես միշտ, Ադրբեջանը չափազանցում է։ Մարդու ցանկացած գործունեություն, իհարկե, բնության վրա բեռ է։ Հասկանալի է, որ հանքարդյունաբերությունն ինչ-որ առումով ազդեցություն է ունենում բնության վրա, բայց այդ ազդեցությունը մեղմելու ուղղությամբ այս ընկերությունն անասելի աշխատանք է տանում։ Հիմա պոչամբարի կառավարման աշխատանքներում նոր տեխնոլոգիաներ են ներդրվում՝ սկսած սեյսմիկ անվտանգությունից, մինչև մետեոկանխատեսումների ազդեցությունը բնության վրա ստուգելու համար»,-պարզաբանեց Մարգարյանը։

Նա շեշտեց, որ 70 տարի կոմբինատը շարունակում է իր աշխատանքը, այդուհանդերձ, ներկայում էլ Սյունիքի մարզը, մասնավորապես՝ Կապան-Քաջարան հատվածը, մնում են Հայաստանի բնության ամենագրավիչ, հետաքրքիր վայրերից։

«Եթե ընկերությունն այնպիսի ազդեցություն է ունենում բնության վրա, որն, ինչպես ներկայացվում է հարևան երկրի  կողմից, կատաստրոֆիկ է, առնվազն այստեղ պետք է տեսնեինք անապատ, անբնակ տարածք։ Բայց , ինչպես տեսնում եք, ամենաանտառաշատ տարածքը Սյունիքի մարզն է, հատկապես՝ Կապան-Քաջարան ճանապարհահատվածը»,-եզրափակեց Մարգարյանը։

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի «Օրբելի» կենտրոնի կողմից  նոյեմբերի 5-7-ը կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական եռօրյա աշխատաժողովի  շրջանակներում իրանցի փորձագետները շրջայց են կատարել Զանգեզուրի  պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ ծանոթացել են արդյունաբերական ողջ ցիկլին, շրջել բացահանքում, հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում։ Շրջայցի ողջ ընթացքում հյուրերն ականատես են եղել հանքի շահագործման տեխնիկական ու անվտանգային բարձր չափանիշներին։