1 մլն 400 հազար դոլար` հրապարակն Ամանորին պատրաստելու համար. ովքեր են շահել մրցույթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Հանրապետության հրապարակում մեկնարկել են Ամանորի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքները։  Արդեն տեղադրվում է գլխավոր տոնածառը, և ձևավորվում են հուշարձան-շենքերը։ Factor TV-ն ուսումնասիրել է պայմանագրերը և պարզել՝ ովքեր են այս տարի իրականացնում այդ աշխատանքներն ու որքան  գումար է ծախսվում Երևանի բյուջեից։

Մենք արձանագրել ենք, որ պայմանագրերը հրապարակվել են աշխատանքների մեկնարկից ավելի քան մեկ շաբաթ անց, թեև գնումների մասին օրենքը պահանջում է դրանք հրապարակել մեկօրյա ժամկետում։ Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, քաղաքային իշխանությունը ոչ թե մեկ անձից է գնում արել, այլ մրցույթ է հայտարարել։

Factor TV-ն պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզել է՝ մրցույթի նախաորակավորման ընթացակարգին հայտ է ներկայացրել 5 ընկերություն՝ «Բեգրաունդ Փրոդաքշն», «Սինեմարտ»,  «Ֆակտորի Փրոդաքշն»,  «Վոլտ Ամպեր» և «Բրիդջ» ՍՊԸ։ «Վոլտ Ամպեր»-ի հայտում հանձնաժողովի անդամներն անհամատասխանություն են արձանագրել, իսկ մյուս մասնակիցների հետ միաժամանակյա բանակցություններ են անցկացվել։

Երկրորդ փուլի հայտերի բացմանը հետաքրքիր զուգադիպությամբ մասնակցել են միայն «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն ու «Սինեմարտ»-ը։ Ընդ որում, ուշագրավ է նաև այն, որ ընկերությունները գնառաջարկներ ներկայացրել են ոչ թե նույն լոտի համար, այլ տարբեր։ Առերևույթ կարող է ստացվել, որ նրանք ունեցել են ներքին պայմանավորվածություն։ Ի դեպ, «Ֆակտորի Փրոդաքշն»-ը ներկայացրել է հենց այն չափով գնառաջարկ, որքան Երևանի քաղաքապետարանը նախատեսել է մրցույթով։ Հարց է առաջանում՝ ընկերությունն ինչպե՞ս կարող էր իմանալ, որ այդ գնառաջարկից ավելի ցածր առաջարկներ չեն լինելու։

Այսպես՝ 340 միլիոն դրամի դիմաց «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունը իրականացնելու է Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձևավորումը, սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման աշխատանքները, և գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության աշխատանքների կազմակերպումը, իսկ 209․706․000 մլն դրամի դիմաց  «Սինեմարտ» ընկերությունն իրականացնում է ամանորյա լուսավորության ձևավորման աշխատանքներ։

Հայտարարված մրցույթի առաջին չափաբաժնի համար, այն է՝ Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի ճյուղերի և զարդարանքի պարագաների մատակարարում, որևէ հայտ չի ներկայացվել․ Factor TV-ի տեղեկություններով՝ քաղաքապետարանը հրատապության հիմքով այս ծառայությունը ձեռք կբերի մեկ անձից․ թե որ ընկերությունից՝ դեռ հայտնի չէ։

Ի դեպ, մրցույթի հանձնաժողովի կազմում ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցություններից անդամներ չեն եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան