ՔԿ-ն բացահայտել է ավելի քան 10 կգ. տարբեր, այդ թվում՝ սինթետիկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք

Լուրեր

09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա», «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու և իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպք 4 անձի մասով նախաքննությունն ավարտվել է։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևանի 29, 43, 27, 28–ամյա բնակիչները և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձինք, նախնական համաձայնության գալով ՀՀ–ում տարբեր տեսակի թմրամիջոցներ իրացնելու շուրջ, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված անձին նախապես խոստացել են վերջինիս կողմից առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա», «Հերոին» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցները ԻԻՀ-ից ՀՀ ապօրինի տեղափոխվելուց հետո Հայաստանում դրանք ապօրինի ձեռք բերել։ Ընդ որում, նպատակադրվելով թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը վաճառել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ հիշյալ անձանցից մեկը՝ 43–ամյա կինը, կապ է հաստատել «Տելեգրամ» հավելվածի օգտատիրոջ հետ և հստակեցրել մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները ԻԻՀ-ից ՀՀ ապօրինի տեղափոխելու հանգամանքները։

Այնուհետև քննությամբ ինքնությունը չպարզված անձը պետական սահմանով, մաքսանենգությամբ, ՀՀ ապօրինի տեղափոխել է առաձնապես խոշոր չափերով՝ 6680,31 գրամ «Մարիխուանա», 1430 գրամ «Հերոին» և 3225 գրամ «Մեթամֆետամին» տեսակի՝ առանձին փաթեթներում տեղավորված թմրամիջոցներ և ապօրինի պահել է Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքի վարչական տարածքում գտնվող թաքստոցում։ Երևանի 43–ամյա բնակչուհին, նախապես տեղեկանալով, որ հիշյալ թմրամիջոցները մաքսանենգությամբ տեղափոխվել են ՀՀ, օրավարձով վարձակալել է հանցավոր խմբի անդամ՝ 28–ամյա երիտասարդի կողմից վարվող «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան՝ վերջինիս խոստանալով, որ թմրամիջոցը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից Երևան տեղափոխելու դիմաց կվարձատրվի 27–ամյա հանցակցի կողմից։

2024թ մարտի 15-ին 43–ամյա կինը և 28–ամյա երիտասարդը մեկնել են Սյունիքի մարզ, որտեղ նույն օրը ապօրինի ձեռք են բերել ԻԻՀ–ից ՀՀ ապօրինի տեղափոխված և վերոնշյալ թաքստոցում տեղադրված առանձնապես խոշոր չափերով՝ 19 պոլիէթիլենային փաթեթներում գտնվող թմրամիջոցները։ Վերջիններս թմրամիջոցը տեղավորել են հիշյալ ավտոմեքենայի սրահում և ուղևորվել Երևան քաղաքի ուղղությամբ։

Քննության ընթացքում քննչական ճանապարհով ձեռք բերված տվյալները փոխանցվել են Ոստիկանությանը, որի կողմից, այդ տվյալների իրացմամբ, մարտի 15-ին՝ ժամը 20:30-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին նրանք հայտնաբերվել և ձերբակալվել են, իսկ նշված թմրամիջոցները հայտնաբերվել և վերցվել են հիշյալ ավտոմեքենայում կատարված խուզարկության ժամանակ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված 4 անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Մեղադրյալներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելքը։

Հիշյալ մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։