Ռուսական 30 ավիաընկերություններ սնանկության եզրին են

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Երեք տասնյակ փոքր և միջին ռուսական ավիաընկերություններ, որոնք ապահովում են երկրի ներսում ուղևորափոխադրումների ավելի քան մեկ քառորդը (26%), կարող են սնանկանալ 2025 թվականին, «Իզվեստիա»-ին հայտնել են շուկայի մասնակիցները։

Ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացումը և օպերատորի վկայականների չեղարկումն ավիափոխադրողներին սպառնում է օտարերկրյա օդանավերի վարձակալության դիմաց կուտակված պարտքերի պատճառով: 2022 թվականին պատժամիջոցների ներդրումից հետո նրանցից շատերը դադարեցրել են լիզինգային վճարումները։

2025 թվականին կառավարությունը թույլատրել է դուրս գրել նրանց պարտքերը, սակայն այդ գումարները ենթակա են եկամտահարկի գանձման՝ 25 տոկոսի չափով։ Այս ֆինանսական ծանրաբեռնվածությունը կարող է ստիպել ընկերություններին փակվել:

NordStar Airlines-ի գործադիր տնօրեն Լեոնիդ Մոխովն ավելի վաղ ուշադրություն էր հրավիրել այս խնդրի վրա․ օդային տրանսպորտի օպերատորների ասոցիացիային ուղղված նամակում նա նշել է, որ չնայած ռուսական ռեգիստրում օդանավերի ներառմանը՝ օտարերկրյա սեփականատերերի հետ վարձակալության պայմանագրերը դեռևս ուժի մեջ են:

Միևնույն ժամանակ, ըստ Մոխովի, միայն խոշոր ավիաընկերությունները՝ Aeroflot-ը, Ural Airlines-ը և S7 Airlines-ն են կարողացել վարձակալած ինքնաթիռները գնել Ազգային բարեկեցության հիմնադրամի (NWF) հաշվին: 2024 թվականի առաջին եռամսյակում օտարերկրյա վարձակալության պայմաններում գնված ինքնաթիռների թիվը հասել է 165-ի՝ 400-ից, հաշվարկել է ՌԲԿ-ն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի