Ուկրաինան ձգտում է ամրապնդել դիրքերը ՌԴ-ի հետ բանակցություններից առաջ. Reuters

Լուրեր

23.06.2026 | 16:39
Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ երկրների միջև երկաթուղային և ճանապարհային կապերի վերականգնման հարցեր է քննարկել
23.06.2026 | 16:32
Լավրովը պատասխանել է Զելենսկիի՝ Լուկաշենկոյին ուղղված պահանջներին
23.06.2026 | 16:24
Որերորդ դեպքն է` համայնքային կառույցի աշխատակիցները հարձակվում, ծեծում են ավագանու անդամներին. Թորոսյան
23.06.2026 | 16:15
ԵՄ-ն տվել է Connectivity Agenda Platform-ի մեկնարկը՝ Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի միջոցով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերն ամրապնդելու համար
23.06.2026 | 16:06
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 1-ին Հայաստան կայցելի. Politico
23.06.2026 | 15:54
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը․ զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ
23.06.2026 | 15:43
Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
23.06.2026 | 15:37
Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել
23.06.2026 | 15:35
Բեկում ուռուցքաբանության ոլորտում․ նանոռոբոտ է ստեղծվել՝ քաղցկեղային ուռուցքի կետային ոչնչացման համար
23.06.2026 | 15:27
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
23.06.2026 | 15:26
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
Բոլորը

Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը՝ Ուկրաինան նախատեսում է Ռուսաստանի հետ բանակցությունների համար առավել շահեկան դիրք գրավել, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային։

Աղբյուրի խոսքով՝ Ուկրաինան հակամարտության ընթացքի համար վճռորոշ է համարում առաջիկա չորսից հինգ ամիսները։

«Այժմ մենք կորոշենք երկու կողմերի դիրքորոշումները բանակցություններում, մեկնարկային դիրքերը»,- ասել է գործակալության անանուն զրուցակիցը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դարձել է «ավելի քիչ հավանական», մինչդեռ ռազմական օգնության կրճատման ռիսկը զգալիորեն աճել է։ Այս առումով Ուկրաինայի իշխանությունները հուսով են գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օգնության հարցում՝ մինչ 2025 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։

Դոնալդ Թրամփը բազմիցս խոստացել է ստիպել Ռուսաստանին և Ուկրաինային վերսկսել խաղաղության բանակցությունները։ Նոյեմբերի 7-ին՝ նախագահական ընտրություններում հաղթելուց երկու օր անց, հանրապետական գործիչը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է նրանց հանդիպման նախապատրաստման մասին։

Արևմտյան լրատվամիջոցները պնդում էին, որ Դոնալդ Թրամփը զրուցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Կրեմլում այդ տեղեկությունը «հորինվածք» են անվանել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի