ՔՊ-ն որոշել է, թե ում թեկնածությունը կառաջադրի ԲԴԽ և Հաշվեքննիչ պալատի անդամների պաշտոններում
Քաղաքականություն
11.11.2024 | 19:22ՔՊ-ն որոշում է կայացրել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, իսկ Վասակ Ռափյանի թեկնածությունը` Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:
Քննարկվել են նոյեմբերի 12-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Խմբակցությունը որոշում է կայացրել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունն առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, իսկ Վասակ Ռափյանի թեկնածությունը` Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում»,- ասված է գրառման մեջ: