Մեկ ամիս առաջ ՌԴ-ին կրկին առաջարկներ ենք ուղարկել հեռուստաալիքների վերաբերյալ. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 14:36
Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել են հայ գերիների ելույթները
18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
Բոլորը

Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դիմել էր ՌԴ-ին վերանայելու հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը, որով կարգավորվում է ՀՀ-ում ռուսական պետական հեռուսաալիքների հեռարձակումը։ Այսօր Factor TV-ին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նորությունուն կա այս գործընթացից։ Նախարարի պատասխանից պարզ դարձավ, որ ռուսական կողմն անտեսել է Հայաստանի առաջարկները։
«Մենք չորս ամիս առաջ մեր առաջարկներն ուղարկել ենք ռուս գործընկերներին՝ համաձայնագրում փոփոխություններ անելու, որի մասին հրապարակավ հայտարարել ենք։ Արձագանք չենք ստացել և մեկ ամիս առաջ նույն առաջարկներն ուղարկել ենք, ակնկալում ենք արձագանք՝ հասկանալու ռուս գործընկերների դիրքորումը»,-ասաց Մխիթար Հայրապետյանը։ Անդրադառնալով մեր մյուս հարցին՝ եթե այս անգամ էլ չպատասխանե՞ն, ասաց․ «Այդ ժամանակ հարց կտաք, կպատասխանեմ»։ Երբ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ՀՀ-ն միակողմանի կլուծարի պայմանագիրը․
«Ձեզ լավ օր եմ մաղթում»,- արձագանքեց Հայրապետյանը։
Ռուսական հեռուստաալիքները ՀՀ-ում հեռարձակվում են միջկառավարական պայմանագրով։ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր հայ-ռուսական համաձայնագիրը, որի 5-րդ կետում նշված է՝ ՀՀ-ն և ՌԴ-ն բացառելու են ժողովուրդների և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական հաղորդումների հեռարձակումը, ինչպես նաև անթույլատրելի է համարվում ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը։ Իսկ ահա 6-րդ կետով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրությունների ժամանակ պետք է հարգել հեռարձակող պետության տարածքում սահմանված համընդհանուր կանոնների պահպանումը։ Երևանում կայացած խորհրդակցությունների ժամանակ արձանագրվել են համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումներ: Չնայած ռուսական կողմն ընդունել է այդ փաստը, այնուհանդերձ, այդ ալիքների հեռարձակումը հայաստանյան հանրային մուլտիպլեքսով չի դադարեցվի։ Փոխարենը պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ։

Ռուսական հեռուստաալիքների քաղաքական թեմաներով թոքշոուներում վարողներն ու հրավիրյալ փորձագետները պարբերաբար վիրավորում էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, կեղծ տեղեկություններ տարածում, նկատվում էին նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքին միջամտելու, հայ զինվորների կատարած սխրանքը և նրանց հայրենասիրությունը կասկածի տակ դնելու դրսևորումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան