Թուրքիան՝ իր տարածքով Իսրայել ադրբեջանական նավթի մատակարարումների մասին

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հերքել է պնդումները, որ Ջեյհան նավահանգստից նավթ է մատակարարվել Իսրայել՝ այդ մեղադրանքները համարելով «լիովին անհիմն»։ Տարածված հայտարարության մեջ նախարարությունը ներկայացրել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատարի շահագործման մանրամասները։ Խողովակաշարը, որը ստեղծվել է 1999թ. նոյեմբերի 18-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կողմից ստորագրված միջազգային համաձայնագրի միջոցով, շահագործվում է ընդունող կառավարության համաձայնագրով: Խողովակաշարի թուրքական հատվածը կառավարվում է BOTAŞ International AŞ-ի կողմից՝ ԲԹՋ գործընկերների հետ գործառնական համաձայնագրով:

«BOTAŞ International AŞ-ը որևէ ներգրավվածություն և իրավասություն չունի խողովակաշարով տեղափոխվող նավթի վաճառքի հետ կապված»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե «Ջեյհանից Իսրայել նավթ մատակարարելու մեղադրանքները, որոնք, իբր, թույլ է տվել Թուրքիան, լիովին անհիմն են»։ Ասվում է նաև, թե «ընկերությունները, որոնք օգտագործում են խողովակաշարը՝ նավթը համաշխարհային շուկաներ տեղափոխելու համար Հեյդար Ալիևի անվան տերմինալից, հարգում են Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու՝ Թուրքիայի որոշումը, իսրայելական ուղղությամբ առաքումներ չեն եղել»։

ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Գազայի հատվածում Իսրայելի պատերազմի սկսվելուց ի վեր հրեական պետության հետ առևտրային, էներգետիկ կամ այլ կապեր ունեցող երկրները բախվում են տարածաշրջանում այդ երկրի գործողությունների պատճառով հարաբերությունները խզելու կոչերի: Թուրքիան, որն անցյալ տարի դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ, մնում է այդ երկրների թվում։

Նշենք, որ հետաքննող լրագրողները պարբերաբար տեղեկություններ են հրապարակում, որ ադրբեջանական նավթը թուրքական Ջեյհան նավահանգստում բեռնվում է Իսրայել մեկնող լցանավեր։

Կասպից ծովի պաշարներից նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով հասնում է թուրքական Ջեյհան նավահանգիստ, որտեղից լցանավերն այն տեղափոխում են Հայֆա:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն ապահովում է Իսրայելի տարեկան հում նավթի սպառման շուրջ 40 տոկոսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի