Ի՞նչ հմտություններով պետք է օժտված լինի սպայական պաշտոն զբաղեցնող անձը․ կուրսանտների հարցերին պատասխանել է գլխավոր դատախազը

Լուրեր

09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 10-ին ընդունել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին:

«Հանդիպմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դասախոս Արկադիկ Թովմասյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Աննա Վարդապետյանը ապագա սպաների հետ զրուցել է զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, բանակում կարգապահության, կոնֆլիկտների կառավարման հարցերի մասին, անդրադարձել ՀՀ զինված ուժերում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող աշխատանքներին:

Պատասխանելով կուրսանտներից մեկի հարցին, թե ի՞նչ հմտություններով պետք է օժտված լինի առաջնորդը, այդ թվում՝ սպայական պաշտոն զբաղեցնող անձը՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է.«Անհրաժեշտ է իմանալ ոլորտի օրենսդրությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններից մինչև օրենքներ, ցանկացած իրավիճակում դրսևորել հավասարակշռված վարքագիծ, անընդհատ կատարելագործել էմոցիաները կառավարելու հմտությունները, ուղեղը «մարզված» վիճակում պահելու համար կարդալ խելացի գրքեր և լսել որակյալ երաժշտություն, չխուսափել շփվել տարբեր որակներ ունեցող մարդկանց հետ, որպեսզի անընդհատ կատարելագործվեն մարդուն ճանաչելու հմտությունները, հասկանալու համար անձի դրսևորած վարքագծի պատճառահետևանքային կապերը, չտրվել սադրանքներին, լինել արդար՝ այսինքն երկու նմանատիպ իրավիճակներին արձագանքել համաչափ, ունենալ կամք՝ թիրախում հայտնված անձին իրավական կարգավորումների շրջանակում պաշտպանելու համար»: