COP29-ը այսօր Բաքվում մեկնարկում է․ ՀՀ ԱԳՆ-ն դեռ պատասխան չունի` ՀՀ-ն մասնակցելո՞ւ է, թե` ոչ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն այս պահի դրությամբ դեռ չի պատասխանում՝ Հայաստանը մասնակցելո՞ւ է COP29-ին, թե՞`ոչ: ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Factor.am-ի հարցադրմանն ի պատասխան միայն ասել է, որ Հայաստանի մասնակցության կամ չմասնակցության վերաբերյալ հարցին կպատասխանեն: Թե երբ կլինի պատասխանը՝ խոսնակը չի մասնավորեցրել։

Նշենք, որ Ադրբեջանում այսօր մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը: Ավելի վաղ Բաքվից հայտարարել էին, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի անունով հրավեր են ուղարկել ՀՀ-ին՝ մասնակցելու Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին։ Դրանից հետո ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ապագայում կկայացնի որոշում, թե ինչ մակարդակով է ներկայացված լինելու Բաքվում կայանալիք COP-29-ին։

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Բաքու մեկնելու մասով դեռ որոշում չկա:

«Մեր մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ։ Մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել։ Իհարկե, նաև չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսքը»,- նշել էր Միրզոյանը:
Հայտնի է, որ Հայաստանի արտգործնախարարն այսօրվանից երկօրյա այցով մեկնել է Շվեդիա:

Մանյա Պողոսյան