«Ազատ մտածելու, կարծիք հայտնելու իրավունք չունե՞նք»․ Բակո Սահակյանի հետ կպայքարի ընդդիմադիր պատգամավորը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Արցախում հուլիսի 19-ից 29-ը սպասվում են նախագահական ընտրություններ։ Մինչ սահմանված վերջին օրը՝ հուլիսի 12-ը, առաջադրված միայն մեկ թեկնածու կար՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, սակայն այսօր հայտնի դարձավ, որ ընդդիմադիր «Շարժում-88» խմբակցությունը առաջադրել է խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանին։ Factor.am-ի հարցին, թե ո՞րն է իր ակնկալիքը, որ առաջադրվել է, ընդդիմադիր պատգամավորը զարմացած պատասխանեց. «Որ չորս հոգի ենք,ուրեմն չպիտի՞ առաջադրվենք»։

Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններն են «Շարժում-88»-ը և «Վերածնունդը», որոնց կազմում ներառված է ընդամենը 4 պատգամավոր։ «Ազատ մտածելու, կարծիք հայտնելու իրավունք չունե՞նք։ Վերջին տարիներին, որ բարձրաձայնում ենք ախտերի, սխալների մասին, սրանով ևս մեկ անգամ անդրադառանում ենք այդ մտահոգություններին»,-ասաց նա։

Դիտարկմանը, որ օրեր առաջ մեզ հետ զրույցում «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն ասել էր, թե իմաստ չունի առաջադրվել, քանի որ երկու խմբակցությունները միասին չորս պատգամավոր ունեն, Էդուարդ Աղաբեկյանն արձագանքեց․ «Նախ ասեմ, որ քանակը չի կարևոր, երկրորդ՝ Հայկի կարծիքն ինձ համար վերջնական չէ, հետո տարիքային ցենզով ինքն իրավունք էլ չունի առաջադրվելու»։ Մեր հարցին, թե ո՞րն է պատճառը, որ մյուս խմբակցությունները սատարում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը, Աղաբեկյանը պատասխանեց, թե իրավասու է խոսել միայն իրենց խմբակցության որոշման մասին․ «Ես պատասխան եմ տալիս մեր խմբակցության կայացրած որոշումների համար»,- եզրափակեց Արցախի նախագահի թեկնածուն։

Սեդա Ղուկասյան