Ռուս զինվորականները հարվածներ են հասցրել Խարկովին, Օդեսային և Կիևի շրջանին. 1 մարդ զոհվել է, ավելի քան 30-ը՝ վիրավորվել

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Նոյեմբերի 8-ի գիշերը ռուս զինվորականները հարձակվել են Խարկովի վրա։ Այս մասին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Վերջին տվյալներով՝ տուժել է 25 մարդ, գրում է Current Time-ը։

Հարձակման են ենթարկվել քաղաքի Սալտովսկի և Շևչենկովսկի շրջանները։ Բազմահարկ շենքերից մեկում մասնակի քանդվել է առաջինից երրորդ հարկի մուտքը։ Տարհանվել է 30 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Վնասվել են նաև հարակից բնակելի շենքերը, մեքենաները և մետրոյի կայարանների ելքերը։

Քաղաքի կենտրոնում վնասվել են պատմական շենքեր, խանութներ, առևտրի տաղավարներ, մեքենաներ և մետրոյի կայարանների ելքեր։

Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավարի խոսքով՝ ռուսական զորքերը հարվածել են 500 կիլոգրամանոց ռումբերով։
Ռուս զինվորականները հարվածել են նաև Օդեսային։ Այնտեղ, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ մահացել է, ինը վիրավոր է։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Մասնավոր հատվածում տուժել են բնակելի շենքեր, երկուսում հրդեհ է բռնկվել։ Փրկարարները մարել են նաև ձեռնարկության տարածքում գտնվող պահեստներում և մեքենաներում բռնկված հրդեհները։ Վնասվել է ուսումնական հաստատության շենքը։

Կիևի մարզում չորս մարդ է տուժել ռուսական ռազմական հարվածի հետևանքով, հայտնում է Ազգային ոստիկանությունը։ Վնասվել է վեց առանձնատուն և չորս ավտոմեքենա։ Հրդեհ է բռնկվել չգործող գազալցակայանի տարածքում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի