Փաշինյանն ու Սլովակիայի վարչապետը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ

Լուրեր

18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
Բոլորը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին` շեշտելով ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Միաժամանակ, վարչապետը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները` միտված տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:

Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»,- ասված է հաղորդագրությունում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ: Այս համատեքստում, կողմերը կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, հավելել են գերատեսչությունից:

Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Ֆիցոն Հայաստանի և Սլովակիայի միջև փոխգործակցության զարգացման առումով ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը: