Ահաբեկչության մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված դպրոցականի պատժաչափը կրճատել են 24 օրով

Լուրեր

08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ ռազմական վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել 16-ամյա Արսենի Տուրբինի դատավճիռը, որը 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով, հաղորդում է Mediazona-ն՝ վկայակոչելով դպրոցականի մորը՝ Իրինա Տուրբինային։

Նրա խոսքով՝ դատարանը Տուրբինի պատիժը կրճատել է 24 օրով, քանի որ «ի սկզբանե պատիժը հաշվի չի առել հիվանդանոցային հետազոտության համար անցկացրած ժամանակը», սակայն պատժաչափում մնացած ամեն ինչ մնացել է անփոփոխ։

Հունիսին 2-րդ Արևմտյան շրջանի զինվորական դատարանն Արսենի Տուրբինին դատապարտել է 5 տարվա ազատազրկման ուղղիչ գաղութում՝ ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով։ Դատավճիռը կայացնելու պահին դպրոցականը 15 տարեկան է եղել։

Ըստ մեղադրող կողմի՝ 2023 թվականի ամռանը Տուրբինը միացել է Ռուսաստանի Ազատության լեգեոնին, որից հետո, իբր, կատարել է այս կազմակերպության ներկայացուցչի ցուցումները՝ փոստարկղերում տարածելով Վլադիմիր Պուտինին քննադատող թռուցիկներ։ Դպրոցականը պնդել է, որ ինքը չի միացել լեգեոնին, իսկ թռուցիկներ տարածել է՝ ելնելով անձնական համոզմունքներից։

Հոկտեմբերի սկզբին դպրոցականը բողոքել էր, որ Մոսկվայի թիվ 5 «Վոդնիկ» քննչական մեկուսարանում իրեն ենթարկում են հոգեբանական ճնշումների և ծեծի, որտեղ նրան պահել են մինչև դատավճռի դեմ իր բողոքի քննարկումը։

«Մեմորիալ» իրավապաշտպան նախագիծը Տուրբինին ճանաչել է որպես քաղբանտարկյալ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի