Ռուսաստանը Զիմբաբվեին խնդրել է շինարարների ուղարկել աշխատուժի պակասի պատճառով

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

Ռուսաստանն աշխատուժի պակասի պայմաններում Զիմբաբվեին խնդրել է աշխատողների ապահովել՝ հիմնականում շինարարության ոլորտի համար, գրում է The Herald-ը։

Ըստ հրապարակման՝ այս հարցը քննարկվել է Զիմբաբվեի բնակարանային և սոցիալական ծառայությունների նախարար Սոդա Զեմուի ու ՌԴ շինարարության և բնակարանային և կոմունալ ծառայությունների փոխնախարար Նիկիտա Ստասիշինի հանդիպմանը, որը տեղի է ունեցել Կահիրեում միջազգային ֆորումի ժամանակ։

Աշխատողների ուղարկելու դիմաց Ռուսաստանն առաջարկել է Զիմբաբվեին կիսվել սոցիալական բնակարանների կառուցման իր փորձով։ Զեմուն հայտարարել է, որ աֆրիկյան երկիրը շահագրգռված է դրանով և ռուսական պատվիրակությանը հրավիրել է Զիմբաբվե՝ աշխատուժի ապահովման ոլորտում համագործակցության վերաբերյալ բովանդակային քննարկում ունենալու։

Ռուսական ընկերությունները սկսել են զանգվածաբար աշխատողների փնտրել աֆրիկյան երկրներում՝ կադրերի աճող պակասի պայմաններում։ Այս մասին են վկայում hh.ru թափուր աշխատատեղերի ծառայության տվյալները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի