Ավստրալիան պատրաստվում է արգելել մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավստրալիայի կառավարությունը քննարկում է 16 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցերի օգտագործումն արգելելու հարցը: Այս մասին հայտնել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը։

Նրա խոսքով՝ սոցիալական հարթակներից կպահանջվի պահպանել նոր կանոնները։

«Սոցիալական լրատվամիջոցները վնասում են մեր երեխաներին, և ես կոչ եմ անում դադարեցնել դա»,- ասել է Ալբանեզը:

Օրինագիծը, որը սահմանում է 16 տարեկան տարիքային սահմանափակում սոցիալական ցանցերից օգտվելու համար, նախատեսվում է այս տարի ներկայացնել խորհրդարան, ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ տարիքային շեմն ուժի մեջ կմտնի օրենքի ընդունումից 12 ամիս հետո։

Սոցցանցերի հարթակները կտուգանվեն, եթե խախտեն տարիքային սահմանափակումները։

Facebook-ի և Instagram-ի սեփականատեր Meta-ն հայտարարել է, որ ընկերությունը կպահպանի Ավստրալիայի կառավարության առաջարկած տարիքային շեմը։

Միաժամանակ, X հարթակն անմիջապես չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին, իսկ TikTok-ը հրաժարվել է մեկնաբանել:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի