Ռուսական էլիտաները գաղտնի շնորհավորանքներ են փոխանցել Թրամփին հաղթանակի կապակցությամբ

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը և ռուսական էլիտայի այլ ներկայացուցիչներ «ծանոթների միջոցով» շնորհավորել են Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, «Вёрстка»-ին հայտնել են Կրեմլին և խորհրդարանին մոտ կանգնած աղբյուրները։

Պուտինից և Մեդվեդևից բացի՝ Թրամփին շնորհավորանքներ են փոխանցել Սբերբանկի խորհրդի նախագահ Գերման Գրեֆը, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Լրատվականի զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները հույս ունեն, որ Թրամփի շնորհիվ Մոսկվայի դիրքերը կբարելավվեն Ուկրաինայի հետ պատերազմում։

«Հույսերը կապված են, առաջին հերթին, «հատուկ գործողության» ընթացքում Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատման հետ։ Եվ Թրամփը, իհարկե, մեզ համար շատ ավելի հարմար է պայմանավորվելու համար և ավելի լավը, քան Հարիսը»,- ասել է խորհրդարանում աղբյուրը։

Միաժամանակ, Կրեմլում լուրջ չեն ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը 24 ժամում ավարտելու՝ Թրամփի գաղափարը։

«Եվ ի՞նչ մեթոդներով է դա անելու։ Նա կսպառնա Պուտինի՞ն․․․ Զելենսկիի՞ն։ Պատերազմն արագ ավարտելու միայն մեկ ճանապարհ կա՝ կտրուկ դադարեցնել օգնությունն Ուկրաինային»,- ասել է ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի