Նշվել է «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65 ամյակը

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

2024թ. լրանում է հայ նշանավոր նկարիչ-արձանագործ, «Սասունցի Դավիթ» արձանի հեղինակ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Տարին կրկնակի հոբելյանական է, քանի որ լրանում է նաև արձանի տեղադրման 65-րդ տարին։

Կես դարից ավելի է, ինչ Հայաստանի մայրաքաղաք Երևանի խորհրդանիշն է դարձել այս արձանը։ Էպոսի հերոսը հզոր և ուժեղ կերպար է, որը դարձել է հայ ժողովրդի անմահության մարմնացումը, մի կերպար, որը երկար ժամանակ ստեղծում էր քանդակագործ Երվանդ Քոչարը։

ՀՀ կառավարության եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երվանդ Քոչարի թանգարանն արձանի հարակից տարածքում իրականացրեց արդի մոտեցումներով և հետաքրքիր լուսային էֆեկտներով միջոցառում, որը ուղղված էր մեծ հայի ստեղծագործական ժառանգության հանրահռչակմանը։

«Նմանօրինակ միջոցառումները, որոնք ուղղված են ազգային ինքնաճանաչողության և մեր պատմական հիշողության ամրապնդմանը, յուրատեսակ ազդակ են հանդիսանում բոլորիս համար, հատկապես՝մեր երիտասարդության ․․․»,- բացման խոսքում նշեց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։

Քոչարը համարում էր, որ մոնումենտալ քանդակները օժտված են մի շատ հետաքրքիր առանձնահատկությամբ, դրանք կարող են ազդել մարդկանց հոգիների և մտքերի վրա,փորձելով արթնացնել նրանց խիղճը և նպաստել հոգևոր վերածննդին,իսկ ահա տեղադրված լինելով մարդաշատ վայրերում՝ դրանք ակամայից կատարում են իրենց առաքելությունը, փորձելով ամրապնդել մեր ազգային և պատմական հիշողությունը։

Կարինե Քոչարն ընդգծում է, որ իրականում Քոչարի ամբողջ երևանյան շրջանը նվիրված է այնպիսի աշխատանքների, որոնք ուղղված են ազգային արժեքների վերահաստատմանը և իզուր չէ, որ մաէստրոն համարվում է ազգային ինքնագիտակցության զարթոնքի ռահվիրա, քանի որ իր ողջ երևանյան շրջանի ստեղծագործական ընթացքը նվիրեց նման ստեղծագործությունների իրականացմանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց արձանի ստեղծման ստեղծագործական պատմությունը՝ ըստ մաեստրո Քոչարի թողած գրառումների: Երեկոյի ընթացքում համերգային կատարումներով հանդես եկավ «Թմբաթա» նվագախումբը։

Սասունցի Դավիթ արձանի վրա իրականացվեց լուսային ցուցադրանք, որն ուղեկցվեց սցենարային մշակմամբ և նորարարական այլ էֆեկտներով, ձայնային ձևավորումներով, իսկ ահա Սասունցի Դավիթ արձանի պատվանդանի վրա՝ ցուցադրվեցին արձանի ստեղծումը ներկայացնող լուսանկարներ, խրոնիկ կադրեր։