Պուտինը չի պատրաստվում շնորհավորել Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Լուրեր

15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
15.07.2026 | 10:11
Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը
15.07.2026 | 10:00
«Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր կենսաչափական անձնագրի առաջին նմուշը
15.07.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.07.2026 | 09:30
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում
15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել հանրապետական ​​Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինձ հայտնի չէ Թրամփին ընտրությունների կապակցությամբ շնորհավորելու՝ նախագահի պլանների մասին։ Եկեք չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամական երկրի մասին է, որն ուղղակի ու անուղղակի ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ»,- հայտարարել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակին հարցրել են նաև՝ արդյո՞ք Պուտինը պատրաստ է հեռախոսազրույցի Դոնալդ Թրամփի հետ ընտրություններում հաղթանակից հետո։

«Դա մեզ չպետք է հարցնել։ Հիշեցնում եմ ձեզ Պուտինի խոսքերը, նրա բաց լինելը շփումների և երկխոսության համար։ Դա մեր հետևողական դիրքորոշումն է, այն լավ հայտնի է աշխարհում։ Մնացածի համար սպասենք որևէ կոնկրետ գործողությունների»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի