Դեսպան Լիլիթ Մակունցն ընտրությունների օրն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիա նահանգի ընտրատեղամասեր
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ 2024 թվականի ընտրությունների օրն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիա նահանգի ընտրատեղամասեր:
«Այցը կազմակերպվել էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից։ Այցին մասնակցել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը՝ նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ»,- նշված է Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Երեք ընտրատեղամասեր այցելության ընթացքում դիտարկվել է քվեարկության գործընթացը, մասնավորապես՝ ԱՄՆ ընտրական մեխանիզմները, այդ թվում՝ օգտագործվող տեխնոլոգիաները։