Հուսով ենք՝ Ադրբեջանի ձեռքբերումները կամրապնդվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ․ Էրդողան

Լուրեր

20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բիշքեկում Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության պայմանագրից, հաղորդում է TRT Haber-ը։

«Մենք հուսով ենք, որ այն պատմական ձեռքբերումները, որ ունի Ադրբեջանը, կամրապնդվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»,- ասել է Էրդողանը։

Անդրադառնալով չճանաչված Հյուսիսային Կիպրոսին՝ նա նշել է, որ երկրի ներկայությունն այս գագաթնաժողովում՝ որպես պատվավոր հյուր, կազմակերպության համերաշխության կամքի դրսևորումն է։

«Ակնկալում ենք, որ նրանք շուտով կդառնան լիարժեք անդամ։ Թուրքական աշխարհը պատասխանատվություն է կրում Կիպրոսի խնդրի արդար լուծման համար։ Մենք նաև աջակցում ենք Ուկրաինայում կայուն և արդար խաղաղությանը»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի հայտնել է նաև՝ ընդհանուր այբուբենի ստեղծման աշխատանքները 2024 թվականի սեպտեմբերին ավարտվել են։

«Մեր ընդհանուր այբուբենը նույնպես նշան է, որ միասին ենք կառուցում ապագան: Այսուհետ անդամ երկրները պետք է իրականացնեն անհրաժեշտ վերափոխումը՝ հիմնվելով այս այբուբենի վրա։ Մենք միասին աշխատելու ենք թուրքական աշխարհի հարյուրամյակի համար»,- ասել է Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի