Քաղաքաշինության կոմիտեում կառուցապատողների հետ քննարկվել են ոլորտային խնդիրների լուծման տարբերակներ

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ քննարկվել է կառուցապատման ոլորտում կանոնակարգման ենթակա հարցերի լայն շրջանակ, միաժամանակ հստակեցվել են յուրաքանչյուր ուղղությամբ անհրաժեշտ քայլերը և աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը։

Ըստ աղբյուրի՝ օրակարգային հարցերից է եղել կառուցապատման ընթացքում մատակարար կազմակերպությունների հետ առաջացող խնդիրների կարգավորումը։

«Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է ջրի, գազի, էլեկտրականության հասանելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության ապահովումը՝ ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ GIS համակարգեր ձևավորելու և տրված տեխնիկական պայմանների վերաբերյալ տվյալները պարբերաբար թարմացնելու առաջարկը։Անդրադարձ է եղել վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումներին։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ընդգծել է ասոցիացիայի անդամների պատրաստակամությունն աջակցելու կոմիտեին միջազգային փորձի ուսումնասիրման և տեղայնացման, ոլորտի ներկայացուցիչների բարձրաձայնած խնդիրների և դրանց լուծման տարբերակների ամբողջացման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Առաջարկվել է մշակել «Կառուցապատման մասին» օրենք՝ ոլորտի ամբողջական կանոնակարգման իրավական հիմք ստեղծելու նպատակով։ Կարևորվել է նաև սպառողների շահերի պաշտպանության նպատակով արդյունավետ մեխանիզմների ներդրումը։

Նշվում է, որ օրակարգի մյուս հարցերը վերաբերել են քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, «Ռենովացիայի», ինչպես նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի մշակման ընթացքին։Կառուցապատողների հետ աշխատանքային քննարկումները շարունակվելու են՝ ոլորտի բարեփոխման արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու նպատակով։