ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները դժվար թե վերականգնեն Թուրքիայի հետ հարաբերությունները. անդրադարձ

Լուրեր

22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները դժվար թե մեծ ազդեցություն ունենան Վաշինգտոնի և Անկարայի  սառը հարաբերությունների վրա, կարծում են փորձագետները: Այս մասին ասվում է AFP-ի անդրադարձում, որը վկայակոչում է Turkish Minute-ը։

Վաղուց անցել է այն մտերմությա ժամանակը, երբ Միացյալ Նահանգները և Թուրքիան միմյանց համարում էին անփոխարինելի դաշնակիցներ: Ճգնաժամերի վերջին երկարատև շրջանից հետո ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցները մտել են անհանգիստ, սակայն ձևակերպված դաշինքի մեջ։

«Այսօր, կարծես թե, երկուսն էլ որոշել են համաձայնության գալ որոշ հարցերի շուրջ, չհամաձայնվել որոշ հարցերի շուրջ և փնտրել համագործակցության ոլորտներ»,- լրատվամիջոցին ասել է Մերձավոր Արևելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտից Սոներ Չաղապթայը:

Ըստ նրա՝ համագործակցության ոլորտները կարող են ներառել Աֆրիկան, «որտեղ Թուրքիան ազդեցություն է ստեղծել, և մահմեդական Եվրասիան, որտեղ Թուրքիան պատմական ազդեցություն ունի»։ Սակայն շատ խնդիրներ փչացրել են հարաբերությունները։ Դրանց թվում է այն, որ Վաշինգտոնը 2019 թվականին դուրս մղեց Անկարային F-35 կործանիչների ծրագրից՝ ի պատասխան ռուսական ՀՕՊ համակարգ ձեռք բերելու՝ Թուրքիայի որոշման։ Անկարայի արտաքին քաղաքականության երկակի ընտրությունը զայրացրել է Վաշինգտոնին, հատկապես՝ նրա կապերը Ռուսաստանի և Չինաստանի հետ և Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին միանալուց հրաժարումը:

Բրուքինգսի ինստիտուտի ոչ ռեզիդենտ ավագ գիտաշխատող Ռիչ Աութցենը նշել է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները միշտ ունեցել են իրենց դժվարությունները, բայց այժմ զգացվում է, որ ամեն ինչ չափազանց բարդ է լուծելու համար:

«Վաշինգտոնում տարածում է գտել այն տեսակետը, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածությունը, միգուցե, չարժի լուծել»,- ասում է նա։

Ըստ այս տեսակետի՝ Վաշինգտոնը քիչ բան ունի շահելու Թուրքիայի խնդիրները լուծելուց, Անկարան ի վիճակի չէ կամ չի ցանկանում բարեխիղճ գործարքներ կնքել, կամ այնպիսի դիրքեր է որդեգրել, որոնք անհամատեղելի են ԱՄՆ-ի և Արևմուտքի շահերին, որ նույնիսկ փորձելն իմաստ չունի։

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի՝ իր թուրք գործընկեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ դժկամությամբ խոսելն էլ չի օգնել։ Թեև երկու առաջնորդները բազմիցս խոսել են միջազգային գագաթնաժողովների ժամանակ կամ հեռախոսով, Բայդենը երբեք չի այցելել Թուրքիա և չի ընդունել Էրդողանին Սպիտակ տանը։ Սպիտակ տուն այցը, որը նախապես նախատեսված էր մայիսին, հետաձգվել է։

Թուրք պաշտոնյաները հրաժարվել են ասել, թե ում են հաղթանակն են նախընտրում ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրություններում, սակայն որոշ փորձագետներ ենթադրում են, որ Անկարայի համար նախընտրելի է Դոնալդ Թրամփը, որը պաշտոնավարել է 2016-2020 թվականներին, ի տարբերություն դեմոկրատ Քամալա Հարիսի, հաշվի առնելով հանրապետական թեկնածուի անձնական հարաբերությունները Էրդողանի հետ։

Ավելի լայն տեսանկյունից, ոմանք կարծում են, որ Թուրքիայի համար «ավելի ձեռնտու» կլիներ, եթե դեմոկրատները մնային Միացյալ Նահանգներում իշխանության ղեկին։ Այս մասին ասել է արտաքին քաղաքականության հարցերով վվերլուծաբան Սերքան Դեմիրթաշը։

«Քամալա Հարիսի գլխավորած վարչակազմի կողմնակիցները պնդում են, որ Թրամփի ժամանակաշրջանը ոչ մի դրական հիշողություն չի թողել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Խորը ճգնաժամերը և Թրամփի հարձակումները, որոնք ուղղված էին Թուրքիայի տնտեսությանը, Անկարային շատ ծանր դրության մեջ էին դրել»,- ասել է նա լրատվամիջոցին՝ նշելով, որ «Թրամփի հնարավոր հաղթանակը ռիսկային է համարվում Անկարայի համար Իսրայել-Իրան հակամարտության աճող ռիսկի ֆոնին»։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլ Hurriyet daily-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքը կարող է սրել տարածաշրջանային լարվածությունը։

«Կախված ԱՄՆ ընտրությունների արդյունքներից՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ընդլայնողական ռազմավարությունը տարածաշրջանում կարող է աճել»,- նշել է նա՝ ակնհայտորեն ակնարկելով Թրամփի հաղթանակը։

Պաշտոնավարման ընթացքում Թրամփն անձնական հարաբերություններ էր զարգացրել Էրդողանի հետ, որը Սպիտակ տուն է այցելել 2017 և 2019 թվականներին: Թրամփը համաձայնել էր Թուրքիա այցելել 2018 թվականին, բայց այդպես էլ չէր գնացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի