Ըստ Լավրովի՝ Կովկասում հապճեպ խաղաղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ռուսական կողմը չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ողջունում ենք ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի շրջանակում ձեռք բերված զգալի առաջընթացը։ Հաշվի առնելով երկար տարիների թշնամանքը, ռազմական գործողությունները և երկու կողմերի զոհերը՝ հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնելը։ Այս ամենը պահանջում է կողմերի ոչ միայն զգալի ջանքեր՝ փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու համար, այլև ժամանակ։ Այդ իսկ պատճառով, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, մենք մեր գործընկերներին չենք մղում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը վստահ է, որ «հապճեպ խաղաղությունը, առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հակառակը, լրացուցիչ ռիսկեր կստեղծի լարվածության և հակամարտության հնարավոր սրման»:

«Ռուսաստանը շահագրգռված է կայուն խաղաղությամբ և Հարավային Կովկասում կայունությամբ»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի