Ընտրություններին միջամտելը մնում է ՌԴ-ի նպատակը. ԱՄՆ հատուկ ծառայություններ

Լուրեր

08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
Բոլորը

ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին հատուկ ծառայությունները նախազգուշացրել են ընտրությունների օրը և հաջորդ շաբաթների ընթացքում Ռուսաստանի կողմից միջամտության սպառնալիքի մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանը հանդիսանում է ամենակտիվ սպառնալիքը։ ՌԴ-ի հետ կապված ազդեցության գործակալները տեսանյութեր ու կեղծ հոդվածներ են արտադրում՝ ընտրությունների օրինականությունը խաթարելու, ընտրողներին վախեցնելու և տպավորություն ստեղծելու համար, որ ամերիկացիները պատրաստ են բռնության դիմել իրենց քաղաքական նախասիրությունների պատճառով»,- ասվում է ԱՄՆ հատուկ ծառայությունների համատեղ հայտարարության մեջ։

ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ այդ գործողությունները միայն կուժեղանան ընտրությունների օրը և մոտակա շաբաթներին, և որ այդ նարատիվը հատկապես ուժեղ կլինի  «տատանվող նահանգներում»։ Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու սպառնալիքը գալիս է նաև Իրանից։

Շատ ամերիկացիներ վախենում են, որ նախագահական ընտրությունները կուղեկցվեն անկարգություններով և բռնության այլ ակտերով: Հանրային պառակտումը սնվում է միայն կեղծ լուրերով, արմատական ​​մեկնաբանություններով և սոցիալական ցանցերում ատելություն պարունակող տեսանյութերով:

Երկար տարիներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա հետ կապված ռուսական խմբերը մեղադրվում էին ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու մանիպուլյատիվ մարտավարության մեջ։ Ռուսաստանի համար նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները շատ կարևոր են. եթե հանրապետական ​​Դոնալդ Թրամփը հաղթի, Ուկրաինան կարող է կորցնել իր կարևոր դաշնակից Վաշինգտոնի ռազմական օգնությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի