Քննարկվել են ՀՀ Սյունիքի մարզի հինգ համայնքների և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի քաղաքների միջև փոխըմբռնման հուշագրերի նախագծերը
Քաղաքականություն
05.11.2024 | 13:18Ինչ տեսլական ունի ֆրանսիական կողմը ՀՀ Սյունիքի մարզի հինգ համայնքների և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի քաղաքների միջև փոխըմբռնման հուշագրերի նախագծերի առնչությամբ․ ՏԿԵ նախարարությունում հանդիպում է կայացել։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ Սյունիքի մարզի հինգ համայնքների և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի քաղաքների միջև փոխըմբռնման հուշագրերի նախագծերը, դրանց ստորագրման մանրամասները և համատեղ միջոցառման օրակարգը։
Ֆրանսիական կողմը խոսել է հուշագրի ստորագրման առաջնահերթությունների մասին և ներկայացրել իրենց տեսլականը իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ։
«Հայ-ֆրանսիական համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար»,- ՏԿԵ նախարարության փոխանցմամբ, ասել է նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։