Առնվազն 10 հազար հյուսիսկորեացի զինվորներ Կուրսկի շրջանում են․ Պենտագոն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեայից 11-ից 12 հազար զինվորականներ արդեն ժամանել են Ռուսաստան, որոնցից առնվազն 10 հազարը գտնվում են Կուրսկի մարզում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ Պենտագոնը տեղեկություն չունի՝ արդյո՞ք նրանք արդեն մասնակցում են ռազմական գործողություններին, սակայն կանխատեսում են, որ նրանք կարող են մարտի մեջ մտնել ուկրաինական զորքերի դեմ։ Այդպիսով, նրանք կդառնան օրինական ռազմական թիրախներ։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վկայակոչելով հետախուզական տվյալները, հայտարարել էր հյուսիսկորեացի 11 հազար զինծառայողների մասին, որոնք, ըստ նրա, գտնվում են Կուրսկի շրջանում, որտեղ Ուկրաինայի զինված ուժերը կռվում են ռուսական բանակի դեմ։

Մոսկվան չի հերքում Հյուսիսային Կորեայից զինվորականների առկայությունը Ռուսաստանում, սակայն չի հայտնում, թե ինչպես է նախատեսում օգտագործել նրանց։ Արևմուտքն էլ Հյուսիսային Կորեայի զինված ուժերի ներգրավումը համարում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրացում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի