Թուրքիան մտադիր է ավելացնել պաշտպանական արտադրանքի արտահանումը 6,2 մլրդ դոլարի պայմանագրեր կնքելուց հետո

Լուրեր

22.06.2026 | 16:45
Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» միջոցառում է կազմակերպել
22.06.2026 | 16:24
ՍԴ-ն փաստաթղթեր է պահանջել մի շարք պետական մարմիններից․ ՔՊ-ն որպես 3-րդ անձ է ներգրավվել
22.06.2026 | 16:12
ՄԻՊ հանձնարարությամբ ՔԿՀ-ներում սկսվել են մշտադիտարկման այցեր՝ ընտրական իրավունքների ապահովման համար
22.06.2026 | 15:59
Ադրբեջանը Թուրքմենստանին նավթային լցանավ է նվիրել
22.06.2026 | 15:51
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը
22.06.2026 | 15:45
Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը
22.06.2026 | 15:30
Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում
22.06.2026 | 15:19
Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
Բոլորը

Ակնկալվում է, որ թուրքական պաշտպանական արտադրանքի արտահանումը զգալիորեն կաճի Ստամբուլում տեղի ունեցած զենքի միջազգային ցուցահանդեսից հետո՝ պոտենցիալ կերպով ընդլայնելով Անկարայի աշխարհաքաղաքական և առևտրային ազդեցությունը, սակայն փորձագետները մատնանշում են նաև արագ աճի որոշ ծուղակներ, ասվում է Al Monitor-ի անդրադարձում։

2018 թվականից ի վեր Ստամբուլում երկու տարին մեկ անցկացվող Saha Expo-ն այս տարի տեղի է ունեցել հոկտեմբերի 22-26-ը: 2023 թվականին թուրքական ընկերությունները, ընդհանուր առմամբ, 5,5 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական ապրանքներ և ծառայություններ են վաճառել օտարերկրյա գնորդներին։ Այս մասին են վկայում Թուրքիայի նախագահականին կից պաշտպանական արդյունաբերության վարչության տվյալները։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայի պաշտպանական արտահանումը 2024 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում՝ մինչ ցուցահանդեսը, արդեն հասել է 3,7 միլիարդ դոլարի։

Ելույթ ունենալով Saha Expo-ում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ տոնավաճառի ընթացքում ստորագրված պայմանագրերը, ըստ կախատեսումների, կկազմեն 6,2 միլիարդ դոլար, այդ թվում՝ 4,6 միլիարդ դոլար՝ արտահանման համաձայնագրերը։ Հոկտեմբերի սկզբին տոնավաճառի պաշտոնյաները կանխատեսել էին, որ Saha Expo-ում պայմանագրի ընդհանուր գումարը կարող է հասնել 2-3 միլիարդ դոլարի:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Saha Istanbul Defense, Aviation and Space Cluster-ի կողմից, որը ոչ առևտրային ասոցիացիա է և միավորում է Թուրքիայի պաշտպանական ու օդատիեզերական արդյունաբերության առաջնորդներին և ակադեմիան՝ խթանելու պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունն ու բարձրացնելու երկրի գլոբալ հեղինակությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Saha Istanbul-ի նախագահ Հալուք Բայրաքթարը Baykar ընկերության գործադիր տնօրենն է, որն արտադրում է TB-2 և Akinci անօդաչու թռչող սարքերը։

Ցուցահանդեսի մեկնարկին Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ և Saha Istanbul-ի գլխավոր քարտուղար Լևենթ Քերիմ Ուջան Al-Monitor-ին ասել է, որ այս տարվա միջոցառումը նոր ռեկորդներ է սահմանելու։

Ցուցահանդեսին այցելել են 48 երկրների պաշտպանության պաշտոնյաներ և գործադիր ղեկավարներ, որոնցից 27-ը՝ նախարարների գլխավորությամբ, այդ թվում՝ պաշտպանության 16 նախարար: Ընդհանուր առմամբ, միջոցառումը գրավել է ավելի քան 100,000 այցելուների 121 երկրից:

Ուջան նաև ասել է, որ Թուրքիան ներկայում պաշտպանական արտադրանք է արտահանում 185 երկիր։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արագ աճը որոշակի մարտահրավերներ է առաջացրել: Առաջինն այն է, որ արագ հաջողությունը վտանգում է թուրքական հասարակության ակնկալիքները հասցնել անիրատեսական բարձունքների: Թուրքերը մեծ հպարտություն են զգում իրենց երկրի արագ զարգացող պաշտպանական արդյունաբերությամբ։ Սառը պատերազմի տարիներին Թուրքիայի պաշտպանական և օդատիեզերական արտադրանքի մեծ մասը ներառում էր պահեստամասերի կամ արտասահմանյան լիցենզիաներով ապրանքների արտադրությունը:

Միաժամանակ, լրատվամիջոցը նշում է, որ ոլորտի վերաբերյալ սահմանափակ գիտելիքներ ունեցող մեկնաբաններն աղաղակող հայտարարություններ են անում հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում: Վերջերս թուրքական բանակի պաշտոնաթող գնդապետը քննադատության էր ենթարկվել՝ պնդելով, որ Թուրքիայի հինգերորդ սերնդի առաջին կործանիչը՝ MMU Kaan-ը, ավելի լավն է, քան ամերիկյան արտադրության Lockheed Martin F-35-ը: Նա նման հայտարարություն է արել՝ չնայած այն հանգամանքին, որ թուրքական կործանիչը դեռ մշակման փուլում է, իսկ ամերիկյան ընկերությունն ավելի քան 1000 միավոր է վաճառել դաշնակիցներին։

Երկրորդ խնդիրը վերաբերում է հավասարման բիզնես կողմին։ Այստեղ շահութաբեր պայմանագրերի խոստումը կարող է շուկան հեղեղել չափազանց շատ նոր ընկերություններով, որոնք ձգտում են արագ շահույթ ստանալ, սակայն որակի ստանդարտների հնարավոր անկման, ինչպես նաև կայացած ֆիրմաների շահույթի հաշվին:

Թուրքական արդյունաբերական ընկերության ղեկավարը, որը կենտրոնացած է իր ընկերության ռազմավարության և արտահանման նոր շուկաների վրա, ասել է, որ ոլորտը գերհագեցման վտանգի տակ է:

«Նայեք մեր շուրջը։ Չափազանց շատ ընկերություններ կան, որոնք կենտրոնանում են նմանատիպ ապրանքների և ծառայությունների վրա: Իսկ փոքր ու միջին ձեռնարկություններն է՛լ ավելի շատ են, որոնք շուտով շուկա դուրս կգան»,- Al-Monitor-ին անանունության պայմանով ասել է ընկերության ղեկավարը։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության պաշտոնյան, որը մասնակցել է Saha Expo-ին, համաձայնել է այս տեսակետին։

«Չափազանց մեծ մրցակցությունը նշանակում է ցածր գներ, ինչը կհանգեցնի շահույթի, ինչպես նաև ներդրումների նվազման»,- ասել է պաշտոնյան անանունության պայմանով:

Աշխարհում աճող վտանգի զգացումը Թուրքիա հասավ հոկտեմբերի 23-ին, երբ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) երկու զինյալներ հարձակվեցին երկրի առաջատար օդատիեզերական ընկերության և MMU Kaan-ի մշակող TUSAS-ի Անկարայի կենտրոնակայանի վրա և սպանեցին հինգ մարդու:

Լրատվամիջոցը ընդգծում է, որ TUSAS-ի վրա հարձակումը որոշակիորեն մթագնել է Saha Expo-ի տրամադրությունը, ցուցահանդեսի շատ թուրք մասնակիցներ մտահոգություն են հայտնել Անկարայում իրենց գործընկերների անվտանգության համար:

«Մենք ավելի շատ ենք աշխատելու։ Մենք ավելի շատ կարտադրենք՝ չնայած դավաճաններին»,- ասել TUSAS-ի աշխատակիցը, երբ դուրս է եկել ընկերության գրասենյակից հարձակումից մի քանի ժամ անց:

Հայտարարությունն արագոորեն կարգախոս է դարձել շատ թուրքերի, այդ թվում՝ Էրդողանի համար, որը դա կրկնել է հարձակման մասին իր ելույթների ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի