Սպիտակ տան և Հարիսի նստավայրի շուրջ անվտանգության պատնեշներ են տեղադրվել

Լուրեր

08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնում անվտանգության պատնեշներ են տեղադրվել Սպիտակ տան, Կապիտոլիումի և փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսի նստավայրի շուրջ, հայտնում է The Washington Post (WP) պարբերականը։

Լրացուցիչ պաշտպանության միջոցներ են ձեռնարկվել նախագահական ընտրությունների նախաշեմին և քվեարկության արդյունքների հրապարակումից հետո անկարգությունների մտավախության պատճառով։ Սակայն Վաշինգտոնի ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ անվտանգության սպառնալիք չկա։

Չնայած ոստիկանության հայտարարությանը՝ WP-ն գրում է, որ ընտրություններին նախորդող օրերին ԱՄՆ գաղտնի ծառայությունը ութ ոտնաչափ (2,4 մ) բարձրությամբ մետաղական ցանկապատ է կանգնեցրել որոշ կառավարական շենքերի մոտ: Դրանց թվում են Ֆինանսների նախարարությունը և Ռազմածովային աստղադիտարանը։ Կապիտոլիումում տեղադրվել են նաև «Ոստիկանական գիծ. չհատել» նախազգուշացումներով ցուցանակներ։

«Այս բարելավումները որևէ կոնկրետ հարցի պատասխան չեն, այլ երեքշաբթի կայանալիք ընտրությունների ժամանակ հանրային անվտանգությունն ապահովելու ավելի լայն նախապատրաստման մաս»,- ասվում է գաղտնի ծառայության տարածած հայտարարության մեջ:

WP-ն նշում է, որ մասնավոր ձեռնարկությունները ևս պաշտպանական ամրություններ են տեղադրել պատուհանների և մուտքերի մոտ: Վաշինգտոնի Բնակարանների և գրասենյակային շենքերի ասոցիացիայի փոխնախագահ Էրիկ Ջոնսն ասել է, որ անվտանգության ուժեղացված միջոցառումները պայմանավորված են ձեռնարկատերերի վախով։ Նրա խոսքով՝ իրենք վախենում են 2021 թվականի հունվարին քաղաքում տեղի ունեցած անկարգությունների կրկնությունից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի