Ապօրինի ջրառի կասեցում Հովտաշատում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրում օդային տրանսպորտի օժանդակ գործունեությամբ զբաղվող «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում կատարած ստուգմամբ պարզել են, որ կենցաղային և ոռոգման նպատակներով խորքային հորից իրականացվում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։
ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։
Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։