Թրամփը պատմել է Գերմանիայի և Մերկելի հետ վատ հարաբերությունների մասին

Լուրեր

09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
Բոլորը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության նախորդ ժամկետում բարդ հարաբերություններ է ունեցել Գերմանիայի հետ, գրում է Spiegel-ը։

«Նրանք ինձ չէին սիրում, իսկ ես այնտեղ արմատներ ունեմ»,- նշել է նա։

Պարբերականը բացատրում է, որ հոր կողմից Թրամփի նախնիների հայրենի քաղաքը Կալշտադը Ռեյնլանդ-Պֆալցում է եղել:
Թրամփը նաև դժգոհել է, որ գերմանացիները սիրում էին Սպիտակ տան իր նախորդին՝ դեմոկրատ Բարաք Օբամային։

Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Մերկելն այնքան էլ գոհ չէր իրենից։

«Նրանք ինձ չէին սիրում, որովհետև ես ասացի՝ դուք պետք է վճարեք։ Ասացի՝ Անգելա, դու չես վճարել»,- բացատրել է Թրամփը։

Spiegel-ը պարզաբանել է, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի Գերմանիայի պաշտպանության ծախսերը՝ որպես ՆԱՏՕ-ի հանդեպ իր պարտավորությունների մաս: Միևնույն ժամանակ, ըստ հանրապետական գործչի, Մերկելն իրեն ասել է, որ Գերմանիան վճարելու է մինչև 2035 թվականը, ինչին ի պատասխան՝ Թրամփն ասել է. «Նրանք կարծում են, որ մենք հիմար ենք»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի