ՌԴ-ն և Ուկրաինան գաղտնի բանակցություններ են վարում երկու կողմերից զիջումների շուրջ․ Die Zeit

Լուրեր

08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
Բոլորը

Մոսկվան և Կիևը ոչ հրապարակային բանակցություններ են վարում՝ հնարավոր փոխզիջումները որոշելու համար։ Բանակցություններն ընթանում են քաղաքական խորհրդականների մակարդակով։ Այս մասին գրում է Die Zeit-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։

Նշվում է, որ կողմերն էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա փոխադարձ հարձակումներից զերծ մնալու, գերիների փոխանակման, հացահատիկի գործարքի վերսկսման և ուկրաինացի երեխաների վերադարձի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի հետագա ճակատագրի շուրջ հարցեր են քննարկում։ Հանդիպումներ են տեղի ունեցել Կիևում, Դավոսում, Կոպենհագենում, Ջիդայում և այլ քաղաքներում, որոնց մասնակցել են G7 երկրների և Չինաստանի ներկայացուցիչներ։

Աղբյուրների համաձայն՝ երկու երկրների միջև հնարավոր խաղաղության բանակցությունների հարցը գործնականում լուծված է, և Մոսկվան ու Կիևը քննարկում են նման երկխոսության ձևաչափը, տեղը և ժամկետը։

Անցյալ չորեքշաբթի Financial Times-ի աղբյուրները հայտնել էին, որ Ուկրաինան և Ռուսաստանը Կատարի միջնորդությամբ վերսկսել են բանակցությունները միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու շուրջ։

Ըստ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Կիևը ցանկանում է վերադառնալ այն համաձայնությանը, որը գրեթե ձեռք էր բերվել մինչև Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի շրջան։ Նրանք նշել են, որ վերջին շաբաթներին Մոսկվան ու Կիևն արդեն կրճատել են միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների հաճախականությունը՝ երկու երկրների հետախուզական ծառայությունների միջև համաձայնագրի շրջանակներում։

Բանակցություններ վարելու համար Ռուսաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով Ուկրաինան ծրագրում է շարունակել թիրախավորել նավթավերամշակման գործարանները, ասել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան: Նրա խոսքով՝ բացի անօդաչու սարքերի հարձակումներից՝ Կիևն «էական լծակներ չունի ռուսներին բանակցել ստիպելու համար»։

Ըստ FT-ի՝ 2023 թվականի աշնանը Կիևն ու Մոսկվան արդեն «չհայտարարված պայմանավորվածություն» են կնքել միմյանց էներգետիկ օբյեկտներին չհարվածելու մասին։ Արդյունքում, Ռուսաստանն անցյալ ձմռանը ձեռնպահ է մնացել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա լայնածավալ հարձակումներից, որոնք տեղի են ունեցել 2022-2023 թվականներին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի