Իրանը «հզոր և համալիր» հարձակում է նախապատրաստում Իսրայելի վրա՝ բանակի մասնակցությամբ. WSJ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Իրանը «հզոր և համալիր» հարձակում է ծրագրում Իսրայելի վրա, որի ընթացքում օգտագործվելու են ոչ միայն հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, այլև կանոնավոր բանակը։ Այս մասին հայտնում The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Իրանի և արաբական երկրների պաշտոնյաներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի իրանական աղբյուրի խոսքով՝ Իսրայելի վրա նոր հարձակումն իրականացվելու է նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, սակայն մինչ նոր նախագահի երդմնակալությունը՝ 2025 թվականի հունվարը։ Պաշտոնյան նշել է, որ Թեհրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա, այդ թվում՝ Իրաքի տարածքով, ինչպես նաև հարվածել իսրայելական ռազմական օբյեկտներին «շատ ավելի ագրեսիվ, քան նախորդ անգամ»։

Իրանը մտադիր է հարձակման ժամանակ օգտագործել ոչ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այլև կանոնավոր բանակի զինվորներին։ Լրատվամիջոցի զրուցակիցները, սակայն, հստակեցրել են, որ խոսքն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցելու մասին է, այլ ոչ թե տարածաշրջանում զորքերի ամբողջական տեղակայման։

«Մեր զինվորականները մարդիկ են կորցրել, պետք է արձագանքել»,- ասել է իրանական աղբյուրը։

Իրանի իշխանությունների տվյալներով՝ հոկտեմբերի վերջին իսրայելական հարձակման հետևանքով չորս իրանցի զինվոր է զոհվել:

Հիշեցնենք՝ լույս հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելի բանակը մի շարք ավիահարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ ի պատասխան ավելի վաղ իրանական կողմի իրականացրած հարձակման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի