Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 208-ի. կան անհայտ թվով կորածներ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսպանիայում ողբերգական ջրհեղեղի հետևանքների մասշտաբներն աճում են. իշխանությունները հայտնում են 205 զոհի մասին։ Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են, փոխանցում է Euronews-ը։

Իսպանիան սգում է սաստիկ ջրհեղեղի հետևանքով զոհվածներին. թագավորությունում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել։ Իշխանությունները հիշեցնում են, որ անհայտ թվով մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, ինչը նշանակում է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։

Իսպանիայի հարավ-արևելքում ամբողջական թաղամասեր և գյուղեր ավերակների են վերածվել:

Նման ավերիչ աղետի պատճառը տարածաշրջան հասած DANA փոթորիկն էր. այն առաջացրել է մթնոլորտային «սառը կաթիլ» երևույթը, որը հաճախ հանգեցնում է աղետների: Տուժածները նշում են, որ աղետը բռնկվել է ակնթարթորեն։

«Երեկոյան ժամը 5-ին քաղաքապետարանը հայտարարեց, որ ջուրը բարձրանում է, բայց ամեն ինչ հսկողության տակ է։ Մենք չէինք անհանգստանում, մտածում էինք, որ ամեն ինչ վերահսկվում է։ Աշխատանքից հետո ես նույնիսկ հանգիստ զբոսնեցի շանս հետ»,- պատմել է Պայպորտայի բնակիչներից մեկը։

Օդերևութաբաններն արդեն հայտնել են, որ այս ջրհեղեղը դարձել է Իսպանիայում 1957 թվականից ի վեր ամենամահաբերը։ Նրանք զգուշացնում են՝ տուժած շրջաններում կարող են նոր անձրևներ տեղալ։ Այնտեղ շարունակում է մնալ տագնապի առավելագույն մակարդակը՝ «կարմիր»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի