Կանգնեցրել է իրեն վազանցող քաղաքացու ավտոմեքենան ու դանակահարել

Լուրեր

09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
Բոլորը

Արագածոտնի մարզում խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան․ այս մաիսն հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 31-ին հաստատել է Արագածոտնի մարզում սպանության փորձ կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական վարույթով պարզվել է, որ Բ.Ե.-ն, մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2024 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենան վարելիս, Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքի մոտ հարկադրաբար կանգնեցրել է իրեն վազանցող Մ.Մ.-ի վարած ավտոմեքենան: Բ.Ե.-ն իջել է ավտոմեքենայից, վիճաբանել է Մ.Մ.-ի հետ, հարվածել վերջինիս ավտոմեքենային, Մ.Մ.-ի ավտոմեքենայում գտնվող երկու ուղևորների նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, հայհոյել է, հարվածել է Մ.Մ.-ի դեմքին: Այնուհետև, Բ.Ե.-ն, նստելով իր ավտոմեքենան, հեռացել է նշված վայրից, սակայն, որոշ հեռավորություն անցնելուց հետո, ավտոմեքենան կայանելով հորիզոնական դիրքով, փակել է Մ.Մ.-ի ճանապարհը, մոտեցել նրան և իր ձեռքում եղած դանակով հարվածել Մ.Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Մ.Մ.-ն, վնասվածքը ստանալուց անմիջապես հետո, մեքենայով շրջանցել է ավտոճանապարհի երթևեկելի մասը փակած Բ.Ե.-ի ավտոմեքենան և հեռացել դեպքի վայրից: Բ.Ե.-ն մինչև Աշտարակ քաղաքի սկզբնամասը հետապնդել է Մ.Մ.-ին, սակայն, չկարողանալով կանգնեցնել նրան ու ավարտին հասցնել հանցագործությունը, փոխել է ճանապարհը, իսկ Մ.Մ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Բ.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (խուլիգանական դրդումներով սպանության փորձը) և 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը):

2024 թվականի հոկտեմբերի 31-ին հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է իրավասու դատարան:

Մեղադրյալ Բ.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը»: