Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի
Քաղաքականություն
02.11.2024 | 12:48Վարչապետի որոշմամբ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ ռազմական կցորդ Կարեն Մուրադյանը համատեղության կարգով նշանակվել է Չեխիայում ՀՀ ռազմական կցորդ՝ մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը։
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ Կարեն Մուրադյանին, համատեղության կարգով, նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ մինչև 2025 թվականի ապրիլի 4-ը (նստավայրը՝ ք. Բեռլին)»,- ասված է որոշման մեջ։