Խնդիրներ միշտ կան. Հրաչյա Հակոբյանը` ՔՊ-ի փակ նիստում Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Մանրամասներ չեմ ուզում ասել, որովհետև դա մեր ներթիմային հարցերն են, որոնք մենք պարբերաբար քննարկում ենք, մտնել մանրամասների մեջ էթիկապես ճիշտ չեմ համարում․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին ՔՊ-ում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ, ըստ Փաշինյանի, միմյանց սուր քննադատել են:

Նա հավելեց, որ այդ ներթիմային քննադատությունների արդյունքում որոևէ որոշում չի կայացվել:

Հարցին՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից դժգոհություն կա՞, հատկապես, որ դժգոհողների շարքում նշվում է նաև իր անունը, Հակոբյանը պատասխանեց, որ մամուլից է իմացել, որ ինքն, իբր, դժգոհ է և նախաձեռնել է ինչ-որ գործընթաց: ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց, որ որևէ ազդակ չունի, որ հնարավոր են հրաժարականներ:

«Ժանրը եղել է ինքնաքննադատություն, և մենք խոսել ենք ներթիմային հարցերի մասին: Ես էլ եմ ասում, որ եղել է անողոք պայքար, բայց բովանդակությունը չեմ ասում: Նմանատիպ քննարկումներ շատ են եղել մեր թիմում: Շատ է եղել, որ հավաքվել ենք փակ դռների հետևում, դռները փակել ենք, խոսել ենք ամեն ինչի մասին, քննադատել ենք իրար, վերջում դուրս ենք եկել»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ Անդրանիկ Քոչարյանից դժգոհություն կա՞, Հակոբյանն արձագանքեց.

«Ինձնից սկսած բոլորի աշխատանքից դժգոհություն կա: Դուք ամեն ինչ անում եք, որ փակագծեր բացեմ երեկվա հանդիպումից, չեմ բացելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։