Զապորոժիեի ԱԷԿ-ում վերականգնվել է ռեակտորից ջրի արտահոսքի պատճառ դարձած ճեղքը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զապորոժիեի ԱԷԿ-ի (ԶԱԷԿ) թիվ 1 էներգաբլոկում հայտնաբերվել և վերանորոգվել է խողովակաշարի միկրոճեղքը, Կոմերսանտի փոխանցմամբ՝ հաղորդում է կայանի մամուլի ծառայությունը։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաղորդել է ռեակտորի հովացման համակարգի մաս կազմող խողովակաշարում ջրի արտահոսքի մասին: ՄԱԳԱՏԷ-ի գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ միջուկային անվտանգության համար «անմիջական խնդիրներ չեն տեսնում»:

«Զապորոժիեի» ԱԷԿ-ի մամուլի ծառայությունը վստահեցրել է, որ «ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել», և ցանկացած սարքավորում կարող է պարբերաբար խափանվել։

«Խողովակաշարի վրա հայտնաբերված միկրոճեղքը գործընթաց է, որն ուղեկցում է բլոկների շահագործմանը։ Այն բանից հետո, երբ կհաստատվի սարքավորման խտությունը, այն կհանձնվի շահագործման»,- ասել է ԶԱԷԿ-ի տնօրեն Յուրի Չերնիչուկը։

Կայանից պարզաբանել են, որ նախագծով նախատեսված սահմաններից դուրս ռադիոակտիվ նյութերի արտանետում չի եղել։ Կայանի և շրջակա տարածքի ճառագայթային ֆոնը մնում է անփոփոխ։

2022 թվականի հոկտեմբերից ԶԱԷԿ-ը գտնվում է «Ռոսէներգոատոմ»-ի (Ռոսատոմի դուստր ձեռնարկություն) կառավարման ներքո։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի