ՀՀ նախագահը շնորհավորել է Միրզոյանին ու Սիմիդյանին՝ COP17-ը Հայաստանում անցկացնելու համար

Լուրեր

06.03.2026 | 13:10
ԶՈՒ-ն,  Հայ առաքելական եկեղեցին ու մարզպետարաններն՝ առաջին եռյակում․ որքանով են հայաստանցիները գոհ տարբեր կառույցների աշխատանքից  
06.03.2026 | 13:05
Տեղեկություն ունեմ` պետական կառույցներում ասում են ՔՊ-ականներին լայքեք. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 13:03
Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը 
06.03.2026 | 12:56
ԱՄՆ-ն Հնդկաստանին թույլ է տվել ռուսական նավթ գնել
06.03.2026 | 12:48
Aeroflot Open․ Հայկ Մարտիրոսյանը գրավել է չորրորդ տեղը
06.03.2026 | 12:43
Հայաստանը ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ է շարժվում. IRI հարցման արդյունքները
06.03.2026 | 12:40
IRI-ի այս տվյալներով Փաշինյանը 50%-ից քիչ է ստանում. Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 12:34
Մենք ծանրակշիռ ներկայություն ենք ունենալու ԱԺ-ում. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 12:29
Փաշինյանն ասում է` կարկանդակ կերա, Դուբայի շեյխն էլ գնաց մոլում հաց կերավ, այ սենց աշխարհացունց տղա է․ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 12:25
Հայտնի է Դուբայից վերադարձած քաղաքացիների թիվը
06.03.2026 | 12:22
Փաշինյանին վստահության մակարդակը՝ 18 % // Ադրբեջանում զորքերը մարտական պատրաստության վիճակի են բերվում․ ԼՈՒՐԵՐ
06.03.2026 | 12:21
Թող ասեն, եթե միավորվեն, ով է լինելու վարչապետի թեկնածու. Արման Եղոյանը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 12:12
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս առայժմ չայցելել Նախիջևան
06.03.2026 | 12:04
Որևէ ռիսկ չկա ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 12:02
Արտերկում խաղացող 10 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական․ կա նորեկ
Բոլորը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որ մասնակցում է Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովին՝ COP16-ին, երբ քվեարկության արդյունքներով հայտնի է դարձել, որ հաջորդ համաժողովը՝ COP17-ը, անցկացվելու է Հայաստանում, զանգահարել է ՀՀ արտաքին գործերի և շրջակա միջավայրի նախարարներին ու շնորհակալություն հայտնել գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար։

«Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) եզրափակիչ լիագումար նիստի քվեարկության արդյունքներով քվեարկության մասնակից երկրների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացվել 2026 թվականին կայանալիք համաժողովն (COP17) անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։

Այս կապակցությամբ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախագահը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նախարարներին բարձր մակարդակի միջազգային համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշման կայացման գործում երկու նախարարությունների թիմերի ցուցաբերած համակցված և արդյունավետ աշխատանքի համար:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նաև հաջողություններ է մաղթել հանձնառու գերատեսչություններին 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։