Թուրքական զենքը սպանում է ռուսներին․ Լավրովը՝ Անկարայի ու Կիևի ռազմական համագործակցությունը «տարակուսելի» է անվանել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսանք է առաջացնում Անկարայի՝ ռուս-ուկրաինական հակամարտությունում միջնորդ լինելու ձգտումների ֆոնին»,- թուրքական Hurriyet -ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ցավոք, Անկարան շարունակում է համագործակցությունը Կիևի ռեժիմի հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել՝ Թուրքիայի ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,-ասել է Լավրովը՝ նշելով, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները ամեն կերպ աջակցություն են ցուցաբերում Կիևին և քննարկում են արևմտյան արտադրության հեռահար հրթիռների կիրառման հնարավորությունը ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար:

«Նման իրավիճակում անհավանական է թվում, որ որևէ երկրի, այդ թվում՝ Թուրքիայի միջնորդական ջանքերը հաջողություն կունենան»,-ընդգծել է ռուս դիվանագետը։ Միաժամանակ, ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան գնահատում է Թուրքիայի ջանքերը ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ։

«2022 թվականի գարնանը թուրքական կողմն էր հարթակ տրամադրել Ստամբուլում Կիևի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների համար և նպաստել «Հացահատիկի համաձայնագրի» ստորագրմանը։ Ստամբուլում բանակցությունները «թաղվեցին» անգլո-սաքսոնների կողմից, որոնք Վլադիմիր Զելենսկիին արգելել էին համաձայնագրեր կնքել, որոնք կարող էին դադարեցնել հակամարտությունը և ապահովել ներգրավված կողմերի շահերի հավասարակշռությունը»,-ասել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ «խաղաղությունը հիմա իրենց հակառակորդների պլաններում չկա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի