PKK-ի բարձրաստիճան ղեկավարն Անկարայի հետ խաղաղության նոր գործընթացը կապում է Օջալանի «ֆիզիկական ազատության» հետ

Լուրեր

07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բարձրաստիճան ղեկավար Դուրան Քալքանը հայտարարել է, որ ցանկացած պոտենցիալ խաղաղության բանակցություն՝ ուղղված Թուրքիայում ընթացող հակամարտության կարգավորմանը, կախված է խմբավորման բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի «ֆիզիկական ազատությունից», գրում է Turkish Minute-ը։

Քալքանը Medya Haber հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական դաշնակից Դևլեթ Բահչելիի վերջին հայտարարությունը, որն առաջարկել էր վերացնել Օջալանի մեկուսացումը, եթե PKK-ն լուծարվի։

Նա ասել է, որ Օջալանը պետք է ակտիվ աշխատի, շփվի հասարակության տարբեր խմբերի հետ և կարծիքներ փոխանակի նրանց հետ՝ Թուրքիայի և նրա արևմտյան դաշնակիցների կողմից ահաբեկչական ճանաչված թուրքական պետության և PKK-ի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության ավարտին հասնելու համար։ Ըստ Քալքանի՝ Օջալանը չի կարող դրան հասնել Իմրալըի բանտում, որտեղ նա «մեկուսացված է աշխարհից»։

Օջալանի ազատության մասին Քալքանի խոսքերը հնչում են այն բանից հետո, երբ Բահչելին վերջերս հայտարարել էր, որ բանտարկված PKK-ի առաջնորդը կարող է բանտից ազատվել հատուկ դրույթի համաձայն: Ըստ Քալքանի՝ Բահչելիի կոչը մեծ վստահություն չի ներշնչել և թերահավատությամբ է ընդունվել։

«Եթե Օջալանը պետք է դերակատարություն ունենա խաղաղ գործընթացում, ապա պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն»,- ասել է նա՝ նշելով, որ խաղաղ բանակցություններում ոչ մի շոշափելի առաջընթաց չի կարող գրանցվել, քանի դեռ Օջալանի «ֆիզիկական ազատությունը» չի ապահովվել։

Քալքանը նաև նշել է, որ PKK-ն ողջունել է Օջալանի վերջին ուղերձը այս հարցի վերաբերյալ՝ ասելով. «Նա ցույց տվեց իր ուժը»:

Անցյալ շաբաթ իր եղբորորդու հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Թուրքիայի ավելի լայն քաղաքական իրավիճակը մեկնաբանելով՝ Օջալանն ասել էր. «Իմ մեկուսացումը շարունակվում է։ Եթե ​​պայմանները կատարվեն, ես տեսական և գործնական ուժ ունեմ այս գործընթացը կոնֆլիկտների և բռնությունների տիրույթից տեղափոխելու իրավական և քաղաքական դաշտ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի